կանոնավոր կերպով որոշել նրա վերջնական նպատակը, որին կարելի է մտքի առաջ պատկերացնել ավելի կամ պակաս որոշակի գծերով և յուր բոլոր մանրամասներով միայն այն ժամանակ, երբ արդեն այդ նպատակին շատ մոտ ես գտնվում, երբ իրավունք ունես համարել քեզ նրան հասած կամ համարյա հասած?
<․․․> առաջնորդության։ Ով դեռ նոր է միայն փնտրում գիտություն, չի կարող ունենալ գիտություն, ուստի ոչինչ զարմանալու չկա այն բանամ, որ ուսանող երիտասարդության ահագին մեծամասնությունը ինքնազարգացման նպատակի մասին չունի բոլորովին պարզ և բավականաչափ լայն հասկացողություն։ Բավական է, որ նա զգում է նրա պահանջը, հասկանում է նրա անհրաժեշտությունը, նրա մասին մտածում է, խոսում և վիճում, ձգտում է դեպի նա և նրանով պարապում- վատ է միայն այն, որ նա շատ անգամ ստիպված պիտի լինի թափառել ինչպես խավարում, գնալ տփտփելով և <․․․>(наугад), ընկնելով այնպիսի ճանապարհների վրա, որ չի տանում դեպի մտադրած նպատակը, և դուրս գալ հարկավոր ճանապարհից։ Սակայն այս բոլորը ․․․ միշտ չէ։ Թողնված ինքն իր հոգածության, շրջապատի պատահմունքների և ժամանակի, բերմունքի, կամայականության հանձնված, նա իհարկե անկարող է յուր ուժերով մշակել ինքնազարգացման կանոնավոր կազմակերպություն։ Իսկ կողմնակի մարդկանցից այդ գործում նրան օգնության համարյա ոչ ոք չի հասնում։ Ինչ կասկած, ցանկալի է, որ ինքնազարգացումը մնար բոլորովին ազատ - և ես հենց ցանկանում եմ նրան ըստ կարելույն շատ ազատություն - բայց միևնույն ժամանակ, որ նա դուրս գա այն ճշմարիտ ու քաոսական դրությունից, որի մեջ նա մինչև այժմ գտնվում է՝ զուրկ լինելով որևէ խիստ մշակած և հանրաճանաչ առաջնորդող գաղափարից։ Երիտասարդությունը ոչ միայն այս բանի կարիքն ունի, այլև ինչպես հետո կտեսնենք, ինքը զգում է դրա պահանջը, իսկ ամենաառաջին և ամենագլխավոր առաջնորդող գաղափարը պիտի լինի նպատակը։ Այժմ ավելի հեռուն գնանք, ուսումնարանական զարգացումը միշտ կատարվում է որոշ ծրագրով և հայտնի համակարգությամբ, որոնք հայտնի դեպքերում կարող են լավ կամ վատ լինել, բայց առանց որոնց կատարելապես աներևակայելի է որևէ ուսումնական գործ, և այս ինքնըստինքյան հասկանալի է։ Բավական է, որ զարգացումն ունի որոշ նպատակ, մեջ է գալիս միջոցների և ճանապարհների հարցը, որոնք տանում են այդ նպատակին, հաստատում է գիտությանց այս կամ այն շրջանը, որոնք անհրաժեշտ են համարվում դրած նպատակը աչքի առաջ ունենալով։ Հաստատվում է այն կարգը, որով այդ գիտությունները