Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղազար Փարպեցի

(էջ 15)

1951-ին, կրկին Բեյրութում Համազգայինը հրատարակեց «Դասախոսություններ հայ մատենագրության մասին», որը, արդեն, նախատեսված էր լայն ընթերցողի համար (համառոտելով և հարմարեցնելով նոր պատմության պահանջներին), «Ներածությունը» զետեղում է այստեղ։

«Ղազար Փարպեցին» «Դասախոսությունների» հատված է։

Երկու գիրքն էլ հետագայում մեկտեղվեցին «Ամբողջական երկերի» IV հատորում (Բեյրութ, 1970)։

«Դասախոսություններում» պատմության ընթացքը հասցնում է մինչև VII դար, ավարտվում է Մովսես Կաղանկատվացիով։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Բեյրութի արխիվի Աղբալյանի ֆոնդում պահվում է Փալանճյան ճեմարանում հայ գրականության պատմության դասախոսությունների՝ ուսանողի գրառած մի ստվար տետր, որի էջերին Աղբալյանը մատիտով ուղղումներ է կատարել։ Ըստ երևույթին պատրաստում էր հրատարակության։ Ընդգրկում է VIII-XIV դարերը։ Եթե նկատի ունենանք «Սայաթ-Նովայի հետ» («Ամբողջական երկեր», հ. II) եզակիորեն ինքնատիպ հետազոտությունը, Սայաթ-Նովային և այլ հեղինակների նվիրած հոդվածները, գրախոսականները, «ռեպլիկներ»-ն ու «մանրուք»–ները (իր արտահայտություններն են), հայ գրականության պատմության պարբերացման համակարգը, բազում սևագիր նշումները կարելի է պնդել, որ պատմության ամբողջ ընթացքը հստակ համակարգի էր ենթարկված։

Ավաղ, արեց այն, ինչ հնարավոր էր, հնարավորություն չունենալով անելու այն, ինչ կարող էր։

ՍԱՅԱԹ–ՆՈՎԱՅԻ ՀԵՏ

(էջ 25)

Հանիրավի մոռացության է տրվել Աղբալյանի վաստակը սայաթ-նովագիտության մեջ ևս։ Հովհ. Թումանյանի հետ միասին Հայ գրողների ընկերության կազմակերպած երեկոներով նպաստեց հանճարեղ աշուղի հայտնությանն ու մասսայականացմանը։ Հանդես էր գալիս զեկուցումներով, գրում էր հոդվածներ, հրաշալի կատարում էր Սայաթ-Նովայի երգերը։ «Սայաթ-Նովայի հետ» անավարտ ուսումնասիրությունը, որտեղից առնված են այս հատվածները, ոչ միայն գիտական խորությամբ, այլև ուսումնասիրության մեթոդով ու ընդգրկմամբ եզակի երևույթ է հայ բանասիրության մեջ։ Այստեղ հաճելի ներդաշնակությամբ միահյուսվել են գրականագետն ու պատմաբանը, ազգագրագետն ու բանասերը։


ՆՈՐ ՇՐՋԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

(էջ 47)

Աղբալյանը այս շրջանի գրականության մեջ էր և այն ստեղծողներից էր։ Միջնադարից տարանջատելու հստակ գիտակցումը վաղուց կար, սակայն։ Այս շրջանի սկիզբը տեղադրում էր XVII-XVIII դարերի սահմանագծում՝ ներառելով