ԳՐԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ
(էջ 47)
Հայ գրողների ընկերության կազմակերպած գրական երեկոները լայն արձագանք գտան հանրության շրջանում։ Աղբալյանը պարբերաբար հանդես էր գալիս դրանց լուսաբանմամբ, ընկերության գործունեությունը պաշտպանում էր հարձակումներից, երբեմն էլ «հանպատրաստից» փոխարինում էր հիվսսնդության կամ ինչ-ինչ պատճառներով բացակայող զեկուցողներին (Հայ գրական ընկերության առաջին երեկույթը, Հորիզոն, 1912, № 278, Գրական ընկերություն, 1913, № 69, Հայ գրողների ընկերությունը, № 124, Հայ գրականության ապագան, 1914, № 64, Հայոց գրականության ընդհանուր տեսությունը, զեկ․ Ն․ Աղբալյան, 1914, № 99 և այլն)։ Գործուն մասնակցությունը Հովհ. Թումանյանի Վերնատան և Հայ գրողների ընկերության աշխատանքներին նպաստեցին Հայաստանի գրողների ընկերությունը, հետագայում՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության աշխատանքները կազմակերպելուն։
Գ․ Սունդուկյանի «Կտակը»
(էջ 49)
«Հորիզոնի» նույն համարի «Գ․ Սունդուկյան» անստորագիր հոդվածը նույնպես Աղբալյանի գրչին է պատկանում։ «Գ․ Սունդուկյանի գործը» (№ 60, 62) դարձյալ ինքն է գրել։
ՐԱՖՖԻ
(էջ 51)
Րաֆֆուն հաճախ է անդրադարձել, ոչ միայն գրական հոդվածներում (տես՝ «Րաֆֆի, «Տաճկահայք», Հորիզոն, №№ 115-116, 118) Րաֆֆին թվերով (№ 134)։
Հ․ Թումանյանի «Քաջ Նազարը»
(էջ 59)
Ժողովրդական բանահյուսությունը գրական մշակման ենթարկելու սկզբունքների առումով ուշագրավ են նաև Հովհ․ Թումանյանի «Աղավնու վանքը» (Հորիզոն, 1913, № 53), Ավ․ Իսահակյանի «Երգեր ու վերքեր» ժողովածուի մասին «Երգ ու վերք» հոդվածը (Մուրճ, 1898, № 6, էջ 839-855)։
Լևոն Շանթ
(էջ 70)
Լ. Շանթն ու Ն. Աղբալյանը ընկերներ էին։ Շանթի մասին շատ է գրել, մանավանդ արտասահմանում (տես՝ Մուրճ, 1896, № 12, էջ 1605-1618, «Շանթ», «Երազ օրեր» «Շանթի երգերը», Հորիզոն, 1913, № 27, Ամբողջական երկեր, հ․ I, Բեյրութ, 1959, էջ 18-77 և այլն)։