Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փարում է այս աշխարհիմացության Լ. Շանթ և մինչև վերջը հավատարիմ է մնում։

Այս աշխարհիմացությունը, սակայն, որ կարող էր շատ պատշաճ լինել մի գիտունի կամ հանրային գործչի՝ բուն է դնում մի անձի մեջ, որ ծնված է արվեստագետ. որով ստացվում է մի բարդ մտայնություն։ Արվեստագետի մեջ բնածին է հակումը դեպի գեղեցիկը. իսկ պատճառական իմացականությամբ ամեն ինչ իր տեղն է և նույնիսկ նույնարժեք. լավն ու վատը, ծաղիկն ու դիակը, սիրունն ու տգեղը։ Այսպիսով մի ներքին ճեղքվածք նկատելի է սկզբից մեր հեղինակի սրտի և մտքի միջև։ Միտքն ամեն ինչ նկատում է ուժերի անիմաստ և անխորհուրդ խաղ, սիրտն այդ խաղերի մեջ մետ է գեղեցիկին, որ հաճելին է նախապես։ Այդ հաճույքը բնազդական մի մղում է նախ Լեռան Աղջկա մեջ, և հազիվ գիտակցական մի հակում է դեպի հակասեռը Երազ Օրեր-ի մեջ։ Այս երկու գործերը հովվերգություն են։ Սիրո զգացումի առաջին խլիրտները հայոց լեռնաշխարհում։

Լ. Շանթ յոթ տարի ապրած է Էջմիածնի ճեմարանի մեջ իբր գիշերօթիկ։ Սա մի միջավայր էր ազգային մտածումի և զգացումի, ուր ներշնչում էին բոլորանվեր անձնուրացություն հանուն ազգի և հանրության շահերի։ Այնտեղ իշխում էր ռուսաց գրականությունը, որի գեղարվեստական թարձր ներշնչումը զույգ էր ընթանում հանրօգուտ մտածման։ Ծառայել ռամիկին, հատուցանել պարտքը ռամիկին, որ սնած է քեզ - այս էր իշխող ոգին այն ժամանակվան ռուս գրականության։ Լ. Շանթ տարվում է այս մտայնությամբ։ Իր Դուրսեցիները այդ մտայնությունն ունին, հանրային շահերին ծառայելու գիտակցությունը կազմում է նրանց անձնականությունը, որին զոհ է բերվում անհատական երջանկությունը։ Այդ զոհը սակայն բերվում է դժվարությամբ, ներքին դժգոհանքով...

Այս մտայնությամբ Լ. Շանթն անցնում է Եվրոպա. գոյության կռվի դասական աշխարհը, որ մղվում է հանուն անձնական բարեկեցության։ Իբսեն ոգորում է հանուն անհատի գերակայության։ Նիցշե քայքայում է ընթացիկ բարոյականը, անցնելով «Հայնկույս բարու և չարի»։ Գրական և իմաստասիրական այս հոսանքների և բնական գիտությանց զորավոր ազդեցության տակ քայքայվում են Լ. Շանթի բարոյական ըմբռնումները։ Իր մեջ շեշտվում է անհատն ու անձը և բարոյական սկզբունքները արժևորվում են այդ տեսակետից։ Ճեմարանի ներշնչած իդեալը՝ հոգևորական դառնալով ծառայել ազգին՝ նոր հովերի ազդեցության տակ ժխտվում է խստորեն (Դարձ)։ Պատճառական կապակցությանց