մեջ շարունակ. շիփք, շաղաշույտ, շառ, շառափ, շրվանդ, շվառն, մառ, մեղծ, մղուտ, պարխուրց, փարազուն, ղոշ, զակատիլ, երահ, կյուս, անվտավան, տրմուղ, գեղազատ, յահուր, յահուրդ, հորձք, խանթուռք, կանդ, խազմուզ, ամատտարա, կղարթք, ռիշտ, կոշարա, կաշմբուռն, զարդուն, արեկ, ապարթանական, ռոշնական, հիր, շոշանք, ժմերտ, չափրակել, վիրագի և այլն...
Համոզված ենք, որ հազար ընթերցողից հազիվ երկուսը գիտեն այս բառերի նշանակությունը և ուրեմն հազարից երկուսը միայն այս գիրքը կհասկանան առաջին իսկ ընթերցումի ժամանակ, առանց բառգրքի օգնության։
Բայց հեղինակը մեր հին բառերը բավ չհամարելով՝ կերտում է նորերը. «թիռ», նշանակում է թռիչք, սաստիկ փափագ և ահա նա կերտում է թիռեղ բառը, սաթ բառից նա շինում է սաթվել բայը, որ պարզապես նշանակում է սևին տալ. «կոշեմ» բայից, որ նշանակում է գազանի պես մռմռալ, նա կազմում է կոշանք գոյականը, «զոշ» բառից, որ նշանակում է վատ, ամոթալի, նա շինում է զոշություն, զոշոտ և այսպես շարունակ։
Մինչև իսկ ունի բառեր, որոնց կազմությունը մեզ անհայտ մնաց, ինչպես, օրինակ՝ պաշտեկում, ռուշ /միջարկություն է/, սահաճող, շերոց, շաղավոտ։
Եվ կարդալով այս տեսակ բառերով հորինված մի գիրք, ես հիշեցի մեր հին մատենագրության հանելուկային Գրիգոր Մագիստրոսին (ԺԱ. դար), որի գրությունները հասկանալու համար Հ. Գ. Մենեվիշյանի հմտությունը պետք է ունենալ (Համեմատեցեք Գր. Մագիստրոսի «Գամագտականի» հմտալից մեկնությունը «Հանդես Ամսօրյայի» 1911 թ. համարներուն)։
Ոչ միայն սակավալուր բառերի ընտրանքով, այլև մի ուրիշ կողմով Ի. Իսահակյանը հիշեցնում է Գր. Մագիստրոսին, այդ նույն հնչյուններն ունեցող բառեր զուգորդելու շեշտված հակումն է երկուսի մեջ։ Կարդացեք այս հատվածը Մագիստրոսից, առանց հուսալու մի բան հասկանալ. «Մատիր դու առ մակագրությունս անմոմոշական միտելով մագույն և զմակ անկյալ բրոք, առ մարգ, հորում խուզում հարահուն»։ Նկատեցեք նույն հնչյունն ունեցող բառերը. մատիր, մակագրություն, անմոմշական, միտելով, մագույն, զմակ, մարգ, այստեղ «մ»–եր են։ Ահա և «փ»–եր. «Ոգեա մեզ զի ծանյայց՝ եթե սուղ փաղփյալ փանաքիմացդ փարավարթյա՞լ գոս, զփաստ քո վիպասանութեան»։
Այժմ կարդացեք հետևյալ հատվածը. «Եվ ահա շոշանքող եմ ես և իմ ժպիտներս ժմերտ, շարժումներս ժպերհ են, և ահա ես հրաբուխ եմ,