ընթերցողների ու ընկալել ցանկացողների լսարանը։ այժմ, բոլորովին այլ հանգամանքների դեմ֊հանդիման ու բոլորովին այլ իրողությունների պայմաններում, հիմնականը դարձել է այս երրորդ լսարանը։ Առաջարկվող ժողովածուն ուղղված է նաեւ այս պահանջարկը բավարարելուն։ Սրանց ավելացել է նաեւ հասարակության շատ կարեւոր մի մաս՝ մտածողության անցյալի բարդույթներից ազատ այն սերունդը, որ ժամանակին անչափահաս, այսօր արդեն իր ուժերի հասարակական ու քաղաքական դրսեւորման լավագույն տարիքում է։
Նկատող հայացքները բազմիցս են արձանագրել, որ չնայած հրաժարականից հետո Հանրապետության Հիմնադիր֊նախագահի լռությանը, երկրի քաղաքական կյանքում նա միշտ ներկա է որպես կարեւոր քաղաքական գործոն։
Սա ճիշտ դիտարկում է։
Հայաստանի քաղաքական կյանքում նրա մշտական եւ գործուն ներկայությունը պայմանավորված է առնվազն երեք հանգամանքով։ Առաջինն այն անուրանալի վաստակն է, առարկայական ու պատմականորեն անկորնչելի այն արդյունքները, որ ձեռք են բերվել նրա ղեկավարությամբ ու նրա առաջնորդած ճանապարհով։ Երկրորդ՝ նրա թողած քաղաքական հետագիծը՝ պետականության հիմքում դրած նոր արժեքային համակարգը, քաղաքական մտքի այն դպրոցը, որ ձեւավորվեց նրա շուրջ ու նրա անմիջական ազդեցությամբ։ Երրորդ՝ մարդու, մտավորականի, քաղաքական ու պետական գործչի, երկրի ղեկավարի արժանապատվությունը մարմնավորող նրա այն կերպարը, որ դրոշմվել է հասարակական հիշողության մեջ։ Նրան հաջորդած վարչախումբը, համեմատության մեջ երեք դեպքում էլ շատ մեծ հաշվով եւ անհուսալիորեն տանուլ տալով, ի սկզբանե ձեռնամուխ եղավ համեմատության այդ եզրերը ոչնչացնելու՝ նրա թողած հետագիծը նսեմացնելու ու կերպարը վարկաբեկելու, ընդհուպ՝ նրա վաստակն ու արդյունքները գողանալու ու սեփականելու անհեռանկար ու անբարո գործին։ Ինքնահաստատման ու սեփական գոյության իրավունքը արդարացնելու համար նույն մեղկ ճանապարհն ընտրեց նաեւ վարչախմբի տարատեսակ ու հերթափոխային «պաշտոնական», պատվիրված ընդդիմությունը։ Ուստիեւ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի էությունն ու դինամիկան 1998֊ի իշխանափոխությունից առ այսօր իրականում արտահայտվում է ոչ թե իշխանություն – ընդդիմություն երեւութական պայքարում, այլ՝ մի կողմից՝ «նախկիններ», մյուս կողմից՝ իշխանություն եւ ընդդիմություն իրական հա