Արցախի մեկուսացման ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլը հանդիսացավ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի ս.թ. հունիսի 11-ի որոշումը՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի տարածքում 5 կիլոմետրանոց ռազմական գոտու ստեղծման մասին։ Կենտրոնի կողմից նույնպիսի պահանջ է դրված Հայաստանի իշխանությունների առջեւ։ Սակայն Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության երկու նիստերում այդ պահանջը մերժվեց, քանի որ ո՛չ կենտրոնական, ո՛չ էլ ադրբեջանական իշխանությունները պատրաստակամություն չեն հայտնում բավարարելու հայկական կողմի առաջ քաշած միակ պայմանը՝ Գորիս – Լաչին – Ստեփանակերտ ճանապարհի անարգել գործունեության ապահովումը։
Համակենտրոնացման ճամբարի պայմաններում հայտնված արցախահայությունը, այս անգամ եւս ցուցաբերելով անօրինակ հաստատակամություն, պատվով դիմագրավեց բռնապետության ուժգնացող հարվածները։ Համատարած քաղաքացիական անհնազանդությունը դարձավ նրա ազգային-ազատագրական պայքարի ամենազորեղ զենքը, որն իր կիրառությունը գտավ նախ՝ Արցախում հայտարարված համընդհանուր գործադուլի, իսկ այնուհետեւ՝ նոյեմբերի 28-ի որոշումն իրականացնող կազմկոմիտեի աշխատանքի բացարձակ վիժեցման ձեւով։ Չնայած զինվորական հրամանատարության եւ ադրբեջանական իշխանությունների գործադրած ահռելի ջանքերին, այնուամենայնիվ, անցած վեց ամիսների ընթացքում նրանց չհաջողվեց կոտրել արցախցիների կամքը եւ Ադրբեջանի ու Արցախի միջեւ վերականգնել թեկուզ մեկ կապող օղակ։ Ավելին, դժվարագույն պայմաններում արցախահայությունը ճանապարհների շրջափակման միջոցով բազմիցս կարողացավ խափանել մարզի ադրբեջանական գյուղերում տարվող շինարարական աշխատանքները, զորացնել իր ինքնապաշտպանական կարողությունները, հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալ ադրբեջանական հրոսակախմբերին եւ զինվորականների ոտնձգություններին[1]</ref>։ Արցախահայության պայքարի վառ էջերը դարձան ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի արգելված սգահանդեսի կազմակերպումը եւ մանա
- ↑ «Չնայած զինվորական հրամանատարության․․․ զինվորականների ոտնձգություններին» հատվածը չկա տագրում, վերականգնում ենք ըստ ձեռագրի։