Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վանդ՝ մայիսի 20-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունների անցկացումը։

Դրանով հանդերձ, ակնհայտ է, որ իրադարձությունների նմանօրինակ զարգացման դեպքում արցախահայության ուժերը կարող են սպառվել, եւ սեփական իշխանության մարմինների շարունակվող անգործության պայմաններում նա այլեւս ի վիճակի չի լինի լուծել իր գոյության երաշխիքը հանդիսացող կենսական խնդիրները՝ մարզի ժողովրդագրական ներկա հաշվեկշռի պահպանումը, տնտեսության բնականոն կենսագործունեության ապահովումը, ինքնապաշտպանության գործի կազմակերպումը եւ այլն։ Ավելին, այսօր մարզում լուրջ վտանգ է ստեղծվել նաեւ անընդհատ գրգռություններով բնակչությանը հավասարակշռությունից հանելու եւ վերամիավորման շարժումը սահմանադրական ուղուց շեղելու միտումով։ ̧ժվար չէ պատկերացնել, թե Արցախում սպասվող հավանական պայթյունը ինչպիսի արձագանք կգտնի Հայաստանում, որը եղել եւ մնում է արցախահայության անվտանգության միակ երաշխավորը։

Նման անցանկալի հեռանկարից խուսափելու եւ ստեղծված ճգնաժամից դուրս գալու միակ տեսանելի ելքն այսօր Լեռնային Ղարաբաղի օրինական իշխանության՝ մարզային խորհրդի վերականգնումն է, որը գոնե միառժամանակ կարող է որոշ չափով կարգավորել մարզի իրավիճակը՝ մինչեւ արցախյան խնդրի վերջնական լուծումը։ Ճիշտ է՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե դա պարզապես կնշանակի ապարդյուն վերադարձ դեպի 1988 թ. փետրվարի 19-ի վիճակը, սակայն իրականում դրանով Արցախում կստեղծվի բոլորովին նոր մի վիճակ, քանի որ վերականգնված խորհուրդն արդեն կգործի մարզի ձեռքբերած վարչա-տնտեսական անկախության պայմաններում, որի մասին մանրամասն խոսվեց սույն հոդվածի սկզբում։ Պարզ է սակայն, որ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի վերականգնումը կապված է լուրջ դժվարությունների հետ, քանի որ նրա նշանակությունը շատ լավ է հասկանում նաեւ հակառակ կողմը։

Իսկ մինչեւ մարզային խորհրդի վերականգնումը, որի համար, ակնհայտ է, դեռեւս որոշ ժամանակ կպահանջվի, անհրաժեշտ է շուտափույթ կերպով վերսկսել Արցախի Ազգային խորհրդի գործունեությունը, որն, ինչպես հայտնի է, արգելված է արտակարգ դրության կարգավիճակով։ Սակայն պարզվում է, որ կա արգելքը շրջանցելու չափազանց