պերճախոս վկայությունն են այն քվեարկությունները, որոնցով ապարատը փորձեց շրջափակել պատգամավորների լիազորությունների ճանաչման քննարկումը եւ խախտումներ թույլ տված ընտրական հանձնաժողովներին պատասխանատվության ենթարկելու որոշումը։
Նման պարագաներում հնարավո՞ր է արդյոք հայ ժողովրդի բախտը հետագայում եւս վստահել մի կուսակցության, որի 70-ամյա հանցավոր գործունեությունը մեր հանրապետությունը հասցրել է կործանման եզրին։ Օտարի նախաձեռնությամբ ստեղծված եւ օտար նպատակների ծառայող այդ կուսակցությունն իրականում ոչ մի կապ չունի մեր ազգային իղձերի ու նպատակների հետ։ Այդ կուսակցությունն էր, որ դրսի ուժերի միջամտությամբ 1920 թվականին վերացրեց անկախ Հայաստանի Հանրապետությունը, հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի՝ երկրի տարածքի կեսից ավելին նվիրեց Թուրքիային եւ Ադրբեջանին, սեփականազրկելովգյուղացուն՝ քայքայեց հայկական գյուղի ավանդական կացութաձեւը, կազմակերպեց 1937 եւ 1949 թվականների զանգվածային գնդակահարություններն ու հալածանքները։
Կարող են, իհարկե, առարկել, թե այդ ամենն արդեն անցել է պատմության գիրկը, եւ վերակառուցման շրջանի կոմունիստական կուսակցությունը ոչ մի կապ չունի նշված ոճրագործությունների հետ։ Նման առարկությունը կարող էր տեղին եւ իրավացի համարվել, սակայն միայն այն դեպքում, եթե գոնե 1988 թվականի փետրվարից սկսված ազգային-ազատագրական պայքարի ընթացքում կուսակցությունը երաշխիքներ տված լիներ ծառայելու մեր ազգի շահերին։
Փոխանակ գլխավորելու հայ ժողովրդի հուժկու ազգային-ազատագրական շարժումը՝ Հայաստանի կոմկուսի ղեկավարությունը փաստորեն երկուսուկես տարի շարունակ հանդես եկավ Մոսկվայի հինգերորդ շարասյան դերում՝ խափանելով ներքեւից եկող բոլոր քաղաքական նախաձեռնությունները եւ միայն ժողովրդական զանգվածների ահռելի ճնշման տակ ստիպված լինելով ինչ-որ զիջումներ կատարել հանրապետության ինքնիշխանության ընդլայնման, դեմոկրատական գործընթացների արագացման, Արցախի խնդրի լուծման ուղղությամբ։ Հիշենք, թե հանրապետության պաշտոնական իշխանությունների կողմից ինչպիսի կատաղի դիմադրության հանդիպեցին Հայաստանի եւ Արցախի վերամիավորմանը վերաբերող 1988 թվականի հունիսի 15-ի