տարբերակը կլիներ այն (խնդրում եմ դեռեւս չառարկել, ես հետո կբացատրեմ), որ այդ ընտրությունները կայանային նաեւ Արցախում, ընտրվեին տեղական, այն է՝ գյուղական, շրջանային, քաղաքային եւ մարզային խորհուրդները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրություններին, ապա դրանք միաժամանակ են տեղի ունենում, եւ Գերագույն խորհրդի ընտրությունները կարելի էր միշտ էլ վիժեցնել։ Նույնիսկ կարելի էր համարել, որ ընտրությունները կայացել են, բայց ոչ մի պատգամավոր չի ընտրվել։Դա շատ հեշտությամբ կարելի էր անել, դրա տեխնիկան պարզ է ձեզ համար, չեմ էլ ուզում բացատրել։ Այս ամենից հետո, հոկտեմբերի 1-ին, մենք Արցախում կունենայինք օրինական, ընտրված իշխանություններ։
Բայց այստեղ նորից արցախյան պատգամավորությունը մեզ դնում է աքցանների մեջ (չնայած՝ Արցախում կան նաեւ այլ կարծիքներ, այն էլ լուրջ մարդկանց կողմից արտահայտված, նույնքան լուրջ, որքան այս պատգամավորությունը)։ Մի քանի անգամ արդեն ինձ վրա փորձել են ճնշում գործադրել (ես նկատի ունեմ բարոյական ճնշում), որ անպայման մեր խորհրդարանը որոշում կայացնի, որպեսզի Արցախում ընտրություններն անցկացվեն ոչ թե Ադրբեջանի ընտրական օրենքների համաձայն, այլ Հայաստանի Գերագույն խորհրդի սահմանած կարգով։
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչի կհանգեցնի։
Մենք կարող ենք դա անել. Ասացի՝ դա առճակատման ստրատեգիան է, որը չի կարելի բացառել, եթե դրա հետեւանքներն ընդունելի են։ Այո, մենք դա կարող ենք անել. ցանկացած օր Արցախում կհայտարարենք ընտրություններ ու կանցկացնենք, ինչպես մայիսի 20-ին շատ հաջող էլ կարողացանք անցկացնել այդպիսիք։
Բայց ի՞նչ կունենանք հաջորդ օրը։
Հաջորդ օրը ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Միության պրեզիդենտներն այդ ընտրություններն անօրինական կհամարեն, եւ մենք Արցախում ընդհանրապես որեւէ իշխանություն՝ նույնիսկ գյուղական խորհուրդ չենք ունենա։ Իսկ ես ասացի՝ մեր նպատակն է Արցախում վերականգնել իշխանությունները որպես պարտնյոր՝ իրականացնելու համար մեր ծրագրերը։ Կրկնում եմ՝ ընտրությունների հաջորդ օրն Արցախում կվերանա իշխանության վերջին տարրն անգամ, որ այժմ գոնե գոյություն ունի։ Դա կվերանա նաեւ այն դեպքում, եթե Արցախում վիժեցվեն, բոյ