Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունեցել ենք ձեռքի տակ։ Բոլոր դեպքերում՝ բանավոր, ժամանակին հեղինակի կողմից չխմբագրված ելույթների վրա կատարվել են նվազագույն խմբագրական փոփոխություններ՝ այն խստագույն պայմանով, որ չտուժի ոչ միայն միտքը, այլեւ պահպանվեն բանավոր ելույթին բնորոշ առանձնահատկությունները։ Մի շարք փաստաթղթեր անտիպ են եւ հրապարակվում են առաջին անգամ՝ բնօրինակների հիման վրա։

Սույն հրապարակման մեջ պահպանել ենք միայն այն վերնագրերը, որոնք հեղինակային են (հիմնականում՝ հոդվածները)։ Մյուս դեպքերում դրված են նկարագրական – տեղեկատվական վերնագրեր, որոնք նշում են նյութի տեսակը (ելույթ, հարցազրույց, ուղերձ, խոսք եւ այլն), տեղը, առիթը, ժամանակը։ Իսկ այն վերնագրերը, որոնք դրված են եղել խմբագրությունների եւ հարցազրույցների հեղինակների կողմից, նշված են վերջում։ Քանի որ Հանրապետության առաջին Նախագահի արխիվի նյութերի վերջնական մշակման աշխատանքները չեն ավարտվել, դրանք հղված են նախնական մշակման ժամանակավոր պայմանական համարներով՝ ՀՀԱՆԱ (Հայաստանի Հանրապետության Առաջին Նախագահի արխիվ) համառոտագրմամբ։ Խմբագիրը շնորհակալություն է հայտնում Արա Սահակյանին, Երջանիկ Աբգարյանին, Միքայել Հայրապետյանին, Արայիկ Մանուկյանին եւ Շահեն Կարամանուկյանին՝ ժողովածուի նյութերի, եւ հատկապես խմբագրի «Առաջաբանի» ու «Վերջաբանի» մասին նրանց խիստ արժեքավոր դիտողությունների ու առաջարկների համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաեւ սույն հատորի ստեղծման մյուս մասնակիցներին՝ նյութերի համակարգչային մուտքագրողներ Լիզա Ճաղարյանին եւ Սաթենիկ Հակոբյանին, համակարգչային ձեւավորող Ռուբեն Թարումյանին, սրբագրման աշխատանքներին բերած իր օժանդակություն համար՝ Գոհար Խաչատրյանին, եւ հատկապես Ավետիս Ավագյանին՝ ամբողջ ընթացքում իր կատարած բազմաբնույթ աշխատանքի համար։

Խմբագրի կողմից