Էջ:Ընտրանի.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ. առանց լուրջ առճակատումների, առանց ավելորդ ցուցամոլության ու շտապողականության, հանդարտորեն, նուրբ մանեւրներով, ճկուն դիվանագիտությամբ, միաժամանակ, հաստատակամ ու անդանդաղ, քայլ առ քայլ նոր եւ կայուն քաղաքական երաշխիքներ ստեղծել մեր հանրապետության գոյության ու բարգավաճման համար։ Ի րագործելով այս խնդիրը՝ մենք լիովին կատարած կլինենք մեր պարտքը սերունդների առջեւ՝ նրանց թողնելով մեր ազգային մյուս իղձերի իրականացման պարտականությունը։

Իրականությունը քարացած պատմություն չէ, եւ որքան էլ կայուն՝ ենթակա է անակնկալ վերիվայրումների։ Մեր ազգի գոյության երաշխիքներն ստեղծելով՝ մենք պատրաստ կլինենք օգտվելու այդ վերիվայրումներից։ Ժամանակը մեզ իրական հնարավորություններ է ընձեռել դնելու մեր ազգային իղձերի իրականացման հիմքերը, եւ աններելի անմտություն կլինի չօգտվել այդ հնարավորություններից։

«Հայաստանի Հանրապետություն», 23 հոկտեմբերի, 1990 թ.։
Հրատարակված՝ «Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը» վերնագրով։