ԵԼՈՒՅԹ ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Հարգելի պատգամավորներ, Բանավեճը, որ ընթանում է այս դահլիճում, իհարկե, հետաքրքիր է, բայց ոչ ավելին։ Եւ եթե այն այսուհետեւ էլ այս ոգով շարունակվի, եւ մենք էլ լքենք այս դահլիճը՝ չմշակելով ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ մեխանիզմներ, ապա, համոզված եմ, մեկ-երկու շաբաթ անց ստիպված կլինենք նորից հավաքվելու եւ քննարկելու ավելի ճգնաժամային մի իրավիճակ։ Ցավոք, ես չտեսա այդ մեխանիզմները ո՛չ պրեզիդենտի զեկուցման մեջ, ո՛չ էլ մյուս հռետորների ելույթներում։ Ես համաձայն եմ գրեթե բոլոր ելույթների արձանագրային մասերին, չնայած նրանցում, թվում է, շեշտը հիմնականում դրվում է մեր իրականության բացասական կողմերի վրա։ Դուք բոլորդ էլ գիտեք, սակայն, որ այդ բացասականով հանդերձ՝ մեր իրականությունն ունի նաեւ դրական կողմեր։ Ես կնշեմ դրանցից մի քանիսը.
Առաջինը հանրապետությունների ինքնիշխանության գործընթացի խորացումն է եւ Կենտրոնի ու հանրապետությունների իրավասությունների սահմանազատումը։
Երկրորդը՝ հանրապետությունների միջեւ հորիզոնական հարաբերությունների հաստատումը։
- ↑ Ելույթի անփույթ թարգմանության մի տարբերակ ժամանակին տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում (18 նոյեմբերի, 1990 թ․)։