Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է






ԵԼՈՒՅԹ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

(24 նոյեմբերի, 1990թ.)

Ես ուշի-ուշով հեռուստատեսությամբ հետեւում էի համագումարի աշխատանքներին եւ կարող եմ իմ մի քանի տպավորությունները ձեզ ներկայացնել։

Նախ՝ ուզում եմ նշել այն դրական առաջխաղացումը, որ տեղի ունի նախորդ համագումարի համեմատ. այժմ տիրում է ավելի գործնական, ավելի կոնստրուկտիվ մթնոլորտ։ Կարող եմ ավելացնել նաեւ, նկատի ունենալով Խորհրդարանի աշխատանքի փորձը, որ այս լսարանում հավաքված է ոչ պակաս մտավոր կարողություն, քան խորհրդարանում։ Եւ նույնիսկ մի առավելություն կարող եմ նշել խորհրդարանի համեմատ։ Դա այն է, որ այստեղ ընթացող խոսակցությունն ու բանավեճը շատ ավելի անկեղծ, շատ ավելի ճշմարիտ են։ Դա ունի երկու բացատրություն. Նախ՝ խորհրդարանն իր բնույթով ավելի զբաղված լինելով ընթացիկ, պետական կառուցվածքին վերաբերվող օրենսդրական խնդիրներով` ժամանակ չունի լրջորեն զբաղվելու գաղափարախոսական խնդիրներով, չնայած այդ հարցերը ժամանակ առ ժամանակ շոշափվում են. ահա այդ բացն է, որ լրացվում է այստեղ։ Եւ երկրորդ՝ խորհրդարանում, համենայն դեպս, կան ընդդիմադիր ուժեր, որոնք շատ հաճախ վարում են ոչ թե կոնստրուկտիվ բանավեճ, այլ բանավեճը հիմնում են քաղաքական շահարկումների վրա։ Իսկ այստեղ, քանի որ սա համախոհների ժողով է, նշված թերությունները չկան։ Եղան սուր բանավեճեր, եղան սուր հարցադրումներ, բայց այս ամենը կատարվում էր ոչ