ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
Հարգելի պատգամավորներ,
Երկու օր է, ինչ Հայոց խորհրդարանը քննում է միութենական հանրաքվեի եւ միութենական պայմանագրի նկատմամբ մեր վերաբերմունքի հարցը։
Այս քաղաքական բանավեճը ես համարում եմ երեւույթ, միայն թե կցանկանայի կատարել մի քանի անհրաժեշտ ճշգրտում։
Բնական է, որ բանավեճի ժամանակ կողմերը դիմում են ծայրահեղացումների, խիստ եւ կտրուկ շեշտադրումների, բայց դա չպետք է հասնի գռեհկացման։
Նման գռեհկացում եմ ես համարում քաղաքական եւ տնտեսական անկախությանը տրված առանձին բնորոշումներ։
Պետք է մեկընդմիշտ գիտակցել, որ անկախություն` չի նշանակում մեկուսացում։ Այս հասկացությունները պետք է իրարից հստակ տարբերակել եւ երբեք շահարկման առարկա չդարձնել, քանի որ դա էժան շահարկում է։ Պետք է վերջապես հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքական անկախությունն, ընդհակառակը, ենթադրում է ավելի լայն կապեր, ավելի սերտ հարաբերություններ, ավելի համակողմանի ու բազմազան համագործակցություն արտաքին աշխարհի հետ, քան կախյալ կամ կիսանկախ կարգավիճակը։
Նույնը վերաբերում է նաեւ տնտեսական անկախությանը, որը նույնպես ամենեւին չի նշանակում մեկուսացում։ Տնտեսական անկա