Էջ:Ընտրանի.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րության մեղքը, որը փոխանակ աջակցելու հայ ժողովրդի արդարացի պահանջին, ընդհակառակը, բոլոր ուժերով խոչընդոտում էր մեր ժողովրդավարական շարժմանը։

― Պատմության մեջ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ շատ հակամարտություններ են եղել. գտնո՞ւմ եք Դուք, որ այդ երկու ժողովուրդները ընդհանրապես չեն կարող կողք-կողքի գոյատեւել։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Միայն ձեւական պատմական վիճակագրության տեսակետից կարելի է երկու ժողովուրդների հարեւանությունը դիտել իբրեւ մշտական հակամարտությունների շղթա։ Իրականում կոնֆլիկտային պահերը ժամանակային առումով բավականին աննշան են երկար տարիների խաղաղ գոյակցության ֆոնի վրա։ Բացառություն չէ նաեւ վերջին 70 տարին, որի ընթացքում, չնայած առկա քաղաքական հակասություններին, երկու ժողովուրդները գտնում էին համագործակցության զանազան փոխշահավետ ձեւեր։ Ես համոզված եմ, որ ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծման դեպքում մեր ժողովուրդները կարճ ժամանակում դարձյալ կգտնեն խաղաղ գոյակցության ավանդույթների պահպանման ուղիները։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Ո՛չ, չեմ գտնում։ Խորհրդային իշխանության բոլոր 70 տարիներին հայերն ու ադրբեջանցիները ոչ միայն գոյակցել, այլեւ բարեկամություն են արել։ Բացի այդ, իսլամը, ինչպես եւ քրիստոնեությունը, քարոզում են միակ Աստծուն հավատացող բոլոր ժողովուրդների նկատմամբ հանդուրժողականություն։

― Չեք գտնո՞ւմ, արդյոք, որ հակամարտության վրա ազդում է կրոնական գործոնը։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Ադրբեջանական եւ հայ ժողովուրդների միջեւ ոչ մի հակամարտություն, այդ թվում՝ նաեւ կրոնական, չկա, ինչքան էլ փորձեն մեզ պարտադրել։ Հակառակ դեպքում չէին լինի հազարավոր խառը ընտանիքները։ Ղարաբաղյան հակամարտությունը նրանց կրկնակի դժբախտություն բերեց, որովհետեւ այժմ նրանք հանգրվան չեն գտնում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Այդ թեման հաճախ է շոշափվում Արեւմուտքի զանգվածային իրազեկման միջոցներում։ Մի շարք հրապարակումներում պնդումներ կան, որ հակամարտության հիմքում, իբր, ընկած է մեր