Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տության ենթարկվեց Հայաստանի այն ժամանակվա ղեկավար Կարեն Դեմիրճյանը։ Անցավ մի քանի ամիս, եւ նախ Երեւանում՝ 1987թ. աշնանը, իսկ հետո 1988թ. փետրվարին Ստեփանակերտում, սկսվեցին հայտնի իրադարձությունները։ Ղարաբաղի հիմնահարցը Հայաստանում ձեռնտու դարձավ նրանց, ովքեր այդ հանրապետությունում իշխանության էին ձգտում, եւ այդ պատճառով անընդհատ բորբոքում էին այն։ Հենց այդ հիմնահարցի շնորհիվ Հայաստանում իշխանության գլուխ անցան «Ղարաբաղ»շարժման լիդերները։ Անկասկած, Ադրբեջանում էլ կան մարդիկ, որ դժգոհ են Ադրբեջանի ներքին գործերին Հայաստանի միջամտությունը կանխելու՝ իշխանությունների անզորությունից։ Բնական է, որ Ղարաբաղի հիմնահարցը, նույն նպատակներով, ինչ որ Հայաստանում էր, օգտագործվում է օպոզիցիայի կողմից, որը պնդում է, թե ինքը կարող է լուծել հիմնահարցը, եթե լինի իշխանության գլուխ, չնայած, իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, որ առկա է փակուղային իրավիճակ։

― Հակամարտության պատմության մեջ եղե՞լ է, արդյոք, մի պահ, երբ ամեն ինչ հնարավոր էր լուծել խաղաղ ճանապարհով։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Նման պահ կար ամենասկզբում։ Պետք է աշխատեին փորձագետները, որ կկանխագուշակեին հակամարտության ծանր հետեւանքները, պետք է իր խոսքն ասեր Կենտրոնը։ Հակամարտությունը կարելի էր կանխել արմատապես։ Սակայն այդ դեպքում պետք էր փոխզիջում փնտրել, որ նման հարցերում պարզապես չկա։ Օրինակ՝ մեր հանրապետությունը բազմիցս Կենտրոնին նախազգուշացրել է հակամարտության ծավալման հնարավոր կործանարար հետեւանքների մասին։ Ցավոք, կյանքը հաստատեց մեր կանխատեսումները։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Այո՛, նման պահ կար 1988թ. մարտին՝ սումգայիթյան ողբերգությունից անմիջապես հետո։ Այն ժամանակ Կենտրոնը կարող էր վճռականություն հանդես բերել եւ ԼՂԻՄ-ը դուրս բերել Ադրբեջանի կազմից, քանզի ակնհայտ էր, որ Ադրբեջանի հայ բնակչությանը եղեռն է սպառնում։ Կարծում եմ, որ այն ժամանակ ե՛ւ ադրբեջանական իշխանությունների, ե՛ւ ժողովրդի մոտ մեղքի զգացումն այնքան խորն էր, որ նրանք հազիվ թե ընդդիմանային Կենտրոնի նման որոշմանը։ Ես այստեղ կնշեի նաեւ Հայաստանի այն ժամանակվա ղեկավա