Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լով «քաղաքական լուծումների որոնման եւ ազգամիջյան հարցերի կարգավորման ընթացքում բռնության բացառման անհրաժեշտությունը»։ Այն որոշման նախագիծը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հայությունը «ազգային-ազատագրական պայքար»է սկսել, չարժանացավ խորհրդարանի հավանությանն ու մերժվեց։

― Ձեր հակառակորդները Ձեզ չե՞ն մեղադրում, արդյոք, որ, իշխանության գլուխ անցնելով, հրաժարվել եք նրանից, ինչի համար պայքար եք մղել երեք տարվա ընթացքում, այն նույն պահին, երբ խորհրդային բանակի օժանդակությամբ կատարվում է Ղարաբաղի հայության տեղահանությունը։

― Մեղադրում են, բայց եւ որեւէ այլ ծրագիր չեն ներկայացնում։ Նովո-Օգարյովոյում ես ասացի, որ միակ ելքը, այսինքն՝ բանակցությունները, հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է սատարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների դրական նախաձեռնությանը, պատշաճ մթնոլորտ ստեղծելով բանակցություններ վարելու համար եւ դադարեցնելով «անձնագրային ռեժիմի ստուգման գործողությունները»։ Ինձ թվաց, որ իմ հայտարարությունը ապարդյուն չեղավ. Ադրբեջանի պրեզիդենտ Մութալիբովը որեւէ առարկություն չներկայացրեց, պարոնԳորբաչովն արձանագրեց «դրական տեղաշարժերի երեւան գալը», իսկ պարոն Ելցինը խորհրդային պրեզիդենտից պահանջեց, որ վերջինս անձամբ միջամտի եւ անի ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հայության եւ ադրբեջանական իշխանությունների միջեւ բանակցությունների իրական այս հնարավորությունը բաց չթողնելու համար։ «Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1991 թ.։
Թարգմանություն ֆրանսերենից։ «Լը Մոնդ»("Le Monde"), 26 հուլիսի, 1991 թ.։ Հարցազրույցը՝ Սոֆի Շիհաբի։ Հրատարակված՝ «Ժողովուրդն անկախություն է ուզում. հարցազրույց Հայաստանի ԳԽ նախագահի հետ» վերնագրով։