ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՀԱՅՔ» ԹԵՐԹԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
― Մեծարգո պարոն Տեր- Պետրոսյան, շնորհավորում եմ Ձեզ` նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Որպես Հայաստանի առաջին Նախագահ, որն ընտրվել է համընդհանուր ուղղակի ընտրություններով, ի՞նչ լավ բան կասեք մեր ժողովրդին։
― Նախ ես պետք է երեւո՛ւյթը գնահատեմ, ապա միայն անձնավորեմ։ Այն փաստը, որ Հայաստանում արմատավորվում են քաղաքակիրթ աշխարհին հատուկ ժողովրդավարական ավանդույթներ, արդեն պետք է համարել մեր ժողովրդի վերջին երեքուկես տարիների ազգային-ազատագրական պայքարի կարեւորագույն նվաճումներից մեկը։ Ավելի հարմար եղանակ՝ իշխանության, պետության գործերին ժողովրդի մասնակցելու, քան ուղղակի ընտրություններն են, մարդկությունն առայժմ չի գտել։ Եւ ահա այս լավագույն եղանակը մեր ժողովուրդն արդեն երկու անգամ հաջողությամբ կիրառել է. նկատի ունեմ հանրաքվեն եւ հոկտեմբերի 16-ը։ Իսկ եթե անձնավորեմ, խորին շնորհակալությունս եմ հայտնելու մեր ժողովրդին, որ ի մեծամասնությունն ինձ վստահեց այս չափազանց պատասխանատու պաշտոնը։ Եւ ընտրությունից հետո առաջին զգացումս էլ հենց պատասխանատվության մեծացումն էր։ Որպես Գերագույն խորհրդի նախագահ, ես, կարելի է ասել, մի կոլեկտիվ մարմնի վարիչն էի ընդամենը եւ կիսում էի պատասխանատվությունը հավասարապես բոլոր պատգամավորների հետ։ Մինչդեռ այստեղ իշխանությունն անձնավորվում է մեկ մարդու մեջ, ինչը բոլորովին տար