Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բեր մի որակ է։ Ժողովրդին կրկնակի շնորհակալ եմ այն առումով, որ նա ինձ, ի տարբերություն մրցակիցներիս, պետք է ընտրեր եւ ընտրեց ոչ թե խոստումների ու գեղեցիկ ծրագրերի, այլ արդեն կատարածի համար։ Իմ դեպքում ժողովրդի ելակետը կանխիկն էր եւ ոչ թե ապառիկը, ինչպես մյուս թեկնածուների առնչությամբ։ Եթե ես ծրագրեր հրապարակեի, շատ տեղին կլիներ այն հարցը, թե ինչու դրանք չիրականացրի` ունենալով հնարավորություններ եւ տասնհինգ ամիս ժամանակ։ Ստացած ձայները ես համարում եմ վստահության նոր քվե թե՛ ինձ, թե՛ Հայաստանի ժողովրդավարական իշխանությունների կուրսին։

― Հրաժարվելով նախընտրական արշավին մասնակցելուց` Դուք, հավանաբար, հետեւել եք այնուհանդերձ, մրցակից-թեկնածուների ելույթներին, որոնց ընթացքում Ձեր հասցեին հնչել են մեղադրանքներ, նենգափոխվել կամ հերյուրվել են մի շարք փաստեր։ Չի՞ եղել պահ, երբ ափսոսել եք, որ ընտրարշավից հրաժարվելով` զրկել եք Ձեզ դրանց պատասխանելու հնարավորությունից։

― Ո՛չ, ամենեւին ո՛չ։ Ես վստահ էի, որ իմաստ չուներ հերքել այն մեղադրանքները, մանավանդ դրանք ներկայացնելու այն ձեւը, որ ընտրել էին մրցակիցներս, նրանց վստահված անձինք կամ թեկնածուին առաջադրած կուսակցությունները, որովհետեւ մեր ժողովուրդը չէր ընդունի այդ ոճը։ Ընտրապայքարում պատեհություն ուներ շահելու այն կողմը, որն առավել զսպվածություն հանդես կբերեր։ Ժողովուրդն ավելի շատ գնահատում է կառուցողական մոտեցումը, քան` ժխտողական, մերժողական։ Դժբախտաբար, մրցակիցներիցս ոչ մեկը չկարողացավ այդպիսի հատկանիշներ ցուցաբերել։ Նրանք ավելի շատ հակարշավ էին մղում, քան թե քարոզում հանուն իրենց գաղափարների, ծրագրերի։ Հուսով եմ, որ անցած ընտրություններից նրանք էլ դասեր կքաղեն, եւ ապագայում մեր հասարակության մեջ նախապատվությունը նման իրավիճակում կտրվի ավելի քաղաքակիրթ ձեւերին…

― Եւ մեր ազգային հոգեբանությանը ավելի հարի՞ր։ Օրինակ, որոշ թեկնածուների քաղաքական շոուները…

― Ասածս վերաբերում է մրցապայքարի բովանդակությանը, ոչ թե ձեւին։ Արտաքինն ինձ այնքան չի հետաքրքրում։ Եթե այսօր անսովորության պատճառով այն գրգռում է մեր ժողովրդին, վաղը, մյուս օրը գու