խագահական ընտրությամբ, դրա օրենսդրական հիմնավորմամբ այդ տարանջատումը տեղի է ունեցել, եւ այժմ լիովին կարելի է գործադիր քաղաքականության պատասխանատվությունը ամբողջությամբ դնել նախագահական համակարգի վրա։ Սրանով կլուծենք պետական կառույցների ներքին հակասությունը, կամրապնդենք գործադիր իշխանությունը, որը հիմքն է ե՛ւ տնտեսական բարեփոխումների հետեւողական անցկացման, ե՛ւ հասարակական կյանքի կայունացման։
Արտաքին հարաբերությունների ոլորտում մեր առաջնահերթ խնդիրը, եւ սա ես համարում եմ անցած մեկ տարվա մեր թերացումը, ակտիվ արտաքին քաղաքականությունն է։ Այսօր հարկավոր է, որ ուժեղացնենք, կարեւորենք Արտաքին գործոց նախարարության դերը, որը վաղվանից իսկ պետք է լծվի եռանդուն աշխատանքի դրսի աշխարհում։ Մենք, ինչպես ասում են, պետք է բախենք բոլոր դռները, միշտ հաստատենք մեր ներկայությունը, եւ ես լիովին համոզված եմ, որ արդյունքներն իրենց երկար սպասել չեն տա։ Կարելի է ասել, որ մեկ տարի է, ինչ նույնիսկ Արտաքին գործոց նախարար չունեինք։ Մեր առաջին գործը կլինի այդ նախարարի նշանակումը, ինչին ձեռնամուխ ենք եղել եւ, նրա առջեւ ծառանալիք խնդիրները նկատի ունենալով, նպատակահարմար ենք գտել այդ պաշտոնը վստահել մի սփյուռքահայի։
― Ո՞ւմ, եթե գաղտնիք չէ։
― Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա բարձր մակարդակի մասնագետ է, երիտասարդ, շատ եռանդուն, որը, եթե չհասցնի, գոնե կմոտեցնի մեր Արտաքին գործերի նախարարությունը քաղաքակիրթ երկրների վիճակին։
― Րաֆֆի Հովհաննիսյանը դաշնակցակա՞ն է։
― Ո՛չ, նա ոչ մի կուսակցության չի պատկանում։
― Այս կապակցությամբ` ինչպիսի՞ն եք համարում մեր կադրային ապահովվածության վիճակը։ Ի՞նչ դեր է խաղալու հավանական թեկնածուների կուսակցական պատկանելությունը։
― Պետական կադրերը 1-2 օրում չեն պատրաստվում։ Այդ բանը պետք է տեղի ունենա պետական նոր կառուցվածքների, մեխանիզմների աշխատանքին զուգընթաց. Որքան հղկվեն մեխանիզմները, այնքան կկատարելագործվեն կադրերը։ Մենք հրաշքների չպետք է սպասենք, այլ ելնենք այն նյութից, որ ունենք։ Ինչ որակ որ այսօր ներկայացնում է մեր