Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դրան էլ պետք է պատրաստ լինենք, որովհետեւ իրադարձությունները կարող են զարգանալ մեր կամքից անկախ, եւ Ընկերակցությունը կարող է փլուզվել հակառակ մեր ցանկության։ Ռուսաստանը, զբաղված լինելով իր ներքին խնդիրներով, վերջիվերջո կարող է հեռանալ այս երկրամասից։ Այնուամենայնիվ, Ընկերակցության ներկայությունը տարածաշրջանում ես դիտում եմ առայժմ որպես միակ կայունացնող գործոնը, ինչից եւ թելադրվում է մեր քաղաքականությունը։ Դա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է բացառենք անվտանգության եւ համագործակցության այլ միջազգային կառույցների հետ հարաբերությունների հաստատումը, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ի, Եւրոպական համայնքի, Սեւծովյան գոտու եւ այլն։ Այսինքն, մենք պետք է գործենք բոլոր ուղղություններով, մինչեւ անվտանգության երաշխիքների հուսալի համակարգի ստեղծումը։

* * *

Աշխարհաքաղաքական առումով հատուկ ուշադրության է արժանի հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը։ Տպավորությունն այն է, եւ դա խոստովանում են նաեւ որոշ ռուս քաղաքական գործիչներ, որ Ռուսաստանը մեր երկրամասի նկատմամբ այսօր չունի հստակ մշակված քաղաքականություն եւ դրանից բխող գործողությունների ծրագիր։ Կան մարդիկ, որոնք հենց այդ անտարբերությունն էլ համարում են Ռուսաստանի քաղաքականությունը։ Իմ կարծիքով, դա ճիշտ չէ։ Պարզապես Ռուսաստանը, կքած բազմաթիվ ներքին խնդիրների ծանրության տակ, կենաց-մահու պայքար է մղում սեփական պետության կայացման համար։ Ուղղակի նրա ձեռքերը չեն հասնում մեր տարածաշրջանին, որպեսզի կարողանա այստեղ հատուկ քաղաքականություն իրականացնել։ Սակայն, համոզված եմ, որ սա ժամանակավոր երեւույթ է։

Վիճակը նման է 1918 թվականին։ Այն ժամանակ էլ, զբաղված լինելով ներքին խնդիրներով, Ռուսաստանը հեռացավ Անդրկովկասից, բայց երկու տարի անց հրով ու սրով ետ վերադարձավ։ Հիմա չեմ կարծում, որ նույնը կրկնվի, այսինքն, չեմ հավատում, որ իր խնդիրները լուծելուց հետո Ռուսաստանը կփորձի վերականգնել կայսրության տիրապետությունը մեր երկրամասում։ Որովհետեւ 1918 թվականի հետ անցկացրած զուգահեռը թեեւ տեղին է, բայց կա մի էական տարբերու