ցել, որ կարծես թե արդեն իրական հնարավորություն է ստեղծվել մարելու Արցախի պայթյունավտանգ օջախը։
Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաեւ հանրապետության ներքին կյանքի որոշ բարդությունների վրա։ Ամենացավոտն այստեղ սոցիալական խնդիրների լուծման անբավարարությունն է, մեր ժողովրդին բաժին ընկած այն հսկայական դժվարությունները, որոնք առաջացել են քաղաքական եւ տնտեսական համակարգերի վերափոխման բնական գործընթացի հետեւանքով։ Եթե մենք չզգանք այդ բնական գործընթացի անխուսափելիությունը, չգիտակցենք նրա առարկայականությունը, տուրք տանք ամբոխավարական զգացմունքներին, ապա ոչ միայն կկորցնենք մեր քաղաքական ձեռքբերումները, այլեւ մեր ժողովրդին կկանգնեցնենք շատ ավելի ծանր սոցիալ֊տնտեսական հեռանկարի առջեւ։ Եթե մենք ուզում ենք դառնալ ամուր պետություն, աստիճանաբար բավարարել մեր ժողովրդի թեկուզ տարրական սոցիալական պահանջները, պետք է հնարավորություն տանք ներկա իշխանություններին՝ իրականացնելու իր ծրագրերը։ Եթե չտրամադրենք այդ հնարավորությունը, հակադրվելով տնտեսության զարգացման օրինաչափություններին՝ այսօրվանից փորձենք պետության գլխին փաթաթել առայժմ անիրականանալի սոցիալական պահանջներ, տրվենք «պոպուլիստական» տրամադրությունների, այդ ծրագրերը, որոնք դժբախտաբար այլընտրանք չունեն, ի դերեւ կելնեն։ Վճռորոշը ժամանակի, պատեհության գործոնն է, որ պետք է տրամադրվի ներկա իշխանություններին։
Չեմ կարծում, որ եթե լինեին ավելի ընդունելի ծրագրեր եւ այլ ուժեր, որոնք կարողանային իրականացնել այդ ծրագրերը, ՀՀՇ-ն իր տեղը հեշտությամբ չզիջեր ավելի կարող այդ ուժերին։ Բայց, դժբախտաբար, այդպիսի ծրագրեր եւ ուժեր չկան։ Այն ամենը, ինչ գրվում է ընդդիմադիր մամուլում ինչ-որ ծրագրերի մասին, որոնք իբր հաշվի չեն առնվում իշխանությունների կողմից, պարզ սուտ է, քաղաքական հաշվարկ, էժանագին շահարկում։ Բայց դա անխուսափելի է, քանի որ ընդդիմության էությունը իշխանություններին հակադրվելն է։ Այս իրողու