Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան հետ պետք է հաշտվել եւ կարողանալ հակադրել սեփական փաստարկները։

* * *

Հաջորդ չլուծված խնդիրը, որը երեւի թե դեռ երկար ժամանակ չհաջողվի հաղթահարել, նախկին պետական ու տնտեսական կառույցների վերափոխումն է։ Քանի դեռ Հայաստանում գոյություն ունի խորհուրդների համակարգը, մենք չենք կարող ստեղծել այսօրվա պահանջներին համապատասխանող լուրջ պետական կառույցներ։ Իսկ համակարգը, թեեւ գլխատված, դեռեւս շարունակում է իր գոյությունը, նրա ներքին օղակներում տիրում են թե՛ այդ կառույցի բարքերը, թե՛ նաեւ՝ պաշտոնյաները։

Դժբախտաբար, Գերագույն խորհուրդը նույնպես դեռ չի պատկերացնում իր նոր դերը։ Սա Հայաստանի համար բացառություն չէ, նույն երեւույթն առկա է խորհրդային բոլոր նախկին հանրապետություններում, առավել ընդգծված՝ Ռուսաստանի խորհրդարանում։

Նախագահական համակարգի հաստատմամբ գործադիր իշխանություններն ստացել են լայն լիազորություններ, որոնց սահմաններում կարող են բավարար չափով գործել, սակայն Գերագույն խորհուրդը չի հաշտվում այս իրողության հետ։ Խորհրդարանը նախկին հոգեբանությամբ փորձում է պահպանել գործադիր իշխանությունների նկատմամբ ունեցած, իսկ այսօր արդեն օրենսդրությամբ բացակայող, լծակները։ Թեեւ օրենսդրությունը փոխվել է, հստակ տարանջատում է տեղի ունեցել գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ, սակայն, ըստ երեւույթին, այդ հոգեբանությունը հաղթահարելու համար Գերագույն խորհրդին դեռեւս ժամանակ է հարկավոր։

Եթե ուշադիր հետեւելու լինենք՝ վերջին ժամանակներս գործադիր իշխանությունները խորհրդարանի աշխատանքները խանգարող որեւէ քայլ չեն կատարել։ Ընդհակառակը, իրենց օրենսդրական նախաձեռնություններով նրանք փորձել են աշխուժացնել խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքը։ Իսկ եթե հետեւենք Գերագույն խորհրդի վերջին նստաշրջաններին, ապա կնկատենք, որ խորհրդարանը, դժբախտաբար, մոռացել է իր հիմնական օրենսդրական դերը եւ զբաղված է միայն գործադիր իշխանությունների աշխատանքը վիժեցնելու գործունեու