Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՆԵԶԱՎԻՍԻՄԱՅԱ ԳԱԶԵՏԱ» ՇԱ ԲԱԹԱԹԵՐԹԻՆ

(13 օգոստոսի, 1992 թ.)

― Պարոն Նախագահ, ինչպե՞ս են Հայաստանում ընթանալու իշխանության կառույցների բարեփոխումները։ Եւ ինչո՞ւ խորհրդարանական հանրապետության մոդելը հարմար չեկավ ետխորհրդային երկրներից եւ ոչ մեկին։ Հայաստանում արդեն անցյալ տարվա սեպտեմբերին խորհրդարանի (որը՝ Դուք այն ժամանակ գլխավորում էիք) եւ կառավարության հարաբերությունները ճգնաժամային էին, ինչը հանգեցրեց առաջին վարչապետի հրաժարականին։ Այսօր ինքներդ եք գործադիր իշխանության ղեկավարը, իսկ խորհրդարանն ու կառավարությունն, առաջվա պես, հակասությունների մեջ են։

― Երբ մենք սկսեցինք քաղաքական բարեփոխումները, դրանց միակ ընդունելի, սահմանադրական ուղին «Ամբողջ իշխանությունը խորհուրդներին» կարգախոսն էր։ Բոլոր ժողովրդավարները, այդ թվում նաեւ մենք, անկեղծորեն հավատում էինք, որ այդ կարգախոսն օրինաչափ է, եւ, իրոք, «պարտոկրատիային» իշխանությունից զրկելու այլ միջոց չկար։

Սակայն խորհուրդները, պարզվեց, ոչ թե օրենսդիր, այլ քաղաքական մարմիններ են, մի տեսակ քաղբյուրո, որ իշխանության այլ մարմիններ չի ընդունում։ Այդպես եղավ եւ մյուս հանրապետություններում եւ, բնականաբար, Հայաստանում։ Այդ պատճառով, առաջ եկավ նախագահական կառավարման անցնելու գաղափարը։ Նախագահի մասին օրենքը ծնվեց բուռն քաղաքական պայքարում, որը շարունակվում է մինչեւ այսօր։ Խորհրդարանն առայժմ չի կարողանում հաշտվել այն