Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտքին, որ ինքը միայն մեկ՝ օրենսդիր գործառույթ ունի։ Մեր պատգամավորները հին իներցիայով իրենց գերագույն իշխանություն են պատկերացնում, ցանկանում են վերահսկել ե՛ւ կառավարությանը, ե՛ւ Նախագահին, հավակնում են երկրի քաղաքական ղեկավարմանը։ Հիմնախնդրի էությունը պետական կառույցների անկատարությունն է։ Մեզ մոտ, օրինակ, կառավարությունը զրկված է օրենսդրական նախաձեռնության իրավունքից։ Բոլորը՝ պատգամավորները, խորհրդարանական խմբակցությունները, կուսակցությունները, այդ իրավունքն ունեն, իսկ կառավարությունը՝ ոչ։

― Բայց Դուք՝ իբրեւ այդ կառավարության գլխավոր, ունե՞ք։

― Իսկ դա ի՞նչ հետեւանքների է բերում։ Խորհրդարանի ՀՀՇ խմբակցության՝ կառավարությանն օրենսդրական նախաձեռնության իրավունք տալու առաջարկությունը մերժվեց ընդդիմության կողմից։ Եւ այժմ խորհրդարանի եւ կառավարության միջեւ ցանկացած հակասություն ինքնաբերաբար վերածվում է խորհրդարանի ու Նախագահի միջեւ հակասության։ Նախագահն անմիջականորեն բախվում է ընդդիմությանը։ Սրանով է բացատրվում վերջին ժամանակների իմ ելույթների կտրականությունը։ Ես ստիպված եմ դրան գնալ, քանզի մեղադրում են ի՛նձ, եւ ոչ թե կառավարությանն են խորհրդարան հրավիրում, այլ՝ Նախագահին, որը զրկվում է խորհրդարանի ու կառավարության վեճում միջնորդ դատավորի իր դերից։ Ահա թե որն է խոչընդոտը։

― Բավարարո՞ւմ է Ձեզ նախարարների ներկա կաբինետը։ Վերջին կադրային տեղափոխություններն ու նոր վարչապետի նշանակումը ինչ-որ կոալիցիոն կառավարության ուրվագծե՞ր են, թե՞ Դուք առաջվա պես նախընտրում եք ունենալ սեփական թիմը եւ ինքներդ պատասխան տալ նրա գործողությունների համար։

― Ոչ, ներկա կաբինետն իմ թիմը չէ, եւ ոչ էլ կոալիցիոն է։ Կոալիցիոն կառավարություն ես չեմ ընդունում. դրա գոյությունը կապված է որոշակի սահմանադրական կարգավիճակի հետ, որն այսօր չկա։ Մեր կուսակցությունն էլ դեռեւս այն վիճակում չէ, որպեսզի ստեղծի այնպիսի կոալիցիա, որն ընդունակ լինի ձեւավորել ավելի լավ կաբինետ, քան պրոֆեսիոնալիզմի հիման վրա ստեղծվածը։ Մեր գլխավոր մոտեցումն անձնական պրոֆեսիոնալ որակներն ու կազմակերպական ընդունա