Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատմական փորձով տեսնում էինք նրա սխալականությունը։ Դրա համար, իհարկե, մեզ հայհոյում են՝ մինչ այժմ էլ դեռեւս չհասկանալով, թե այդ ինչպես կարող ենք մենք առանց ռուս քեռու, առանց ամերիկացիների, առանց Եւրոպայի գոյատեւել։ Մինչդեռ Հայաստանի անվտանգ գոյության ամենահուսալի երաշխիքը ոչ թե նրա տնտեսական կամ ռազմական հզորությունն է, այլ բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը։ Այս սկզբունքն էլ հենց ընկած է մեր արտաքին քաղաքական դոկտրինայի հիմքում։

― Բայց չէ՞ որ գոյություն ունի «հավերժական թշնամու» եւ «հավերժական զոհի»՝ բազմադարյան, պատմական ողբերգությամբ խորացած բարդույթը։

― Դա կա, եւ ժամանակ է պետք այդ բարդույթները հաղթահարելու եւ նոր գաղափարները յուրացնելու համար։ Ի պատիվ մեր ժողովրդի՝ «սրբապիղծ» թվացող մեր գաղափարներին մենք դիմադրություն չենք զգացել, թեեւ դրանց, ինչպես, օրինակ, Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու մասին միշտ էլ խոսել ենք, նույնիսկ ընտրությունների նախօրյակին[1]։ Մենք հիշում ենք պատմական հակասությունները, սակայն, ելնելով երկրի իրական շահերից, հաղթահարելով վիրավորանքները, պետք է ձեւավորենք նորմալ միջպետական հարաբերություններ։ Իհարկե, ընդդիմությունը մինչեւ այժմ էլ մեզ մեղադրում է ազգային դավաճանության մեջ, սակայն, ինձ թվում է, հոգեբանական արգելքները հաղթահարված են։ Ես դա համարում եմ մեր Շարժման ամենամեծ նվաճումը, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում, ուր շատերն են պաշտպանում մեր իրատեսական դիրքորոշումը։

― Հայաստանը ոչ սլավոնական երկրներից առաջինը պաշտպանեց Համագործակցության ստեղծումը, չնայած վերջինիս ներկա տեսքը հեռու է եւրոպական նախատիպից։ Որքանո՞վ է Հայաստանի ապագան անխուսափելիորեն կապված ԱՊՀ-ին։ Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանը չի փորձում զուգահեռ դաշնություններ ստեղծել եւ, շատերի կարծիքով, ապագայում նրա կապերն Արեւմուտքի

  1. Հայերեն հրապարակման մեջ «Ի պատիվ մեր ժողովրդի․․․ նույնիսկ ընտրությունների նախօրյակին»հատվածը դուրս է մնացել։ Լրացնում ենք ըստ ռուսերենի։