Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վզման շնորհիվ մտցված որոշ դրակ ան կետեր թերեւս առաջիկայում հնարավորություն տան ինչ-որ չափով ապահովելու Լեռնային Ղարաբաղի ազգային ինքնուրույնությունը, ամրապնդելու նրա կապերը Հայաստանի հետ, բարելավելու մարզի տնտեսությունն ու աշխատավորության կենսամակարդակը։ Սակայն պարզ է մի բան, որ հայ ժողովուրդն այլեւս երբեք չի կարող հաշտվել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու մտքի հետ եւ նույն միասնականությամբ ու վճռականությամբ կշարունակի իր պայքարը մինչեւ մարզ ի վերջնական վերամիավորումը Հայաստանի հետ։ ՍՍՀՄ Սահմանադրությունն այդ նպատակին հասնելու համար դեռեւս շատ հնարավորություններ է պարունակում, իսկ հայ ժողովուրդը իր հնգամսյա պայքարով արդեն ապացուցել է, թե ինչպես պետք է օգտվել այդ հնարավորություններից։ Այն փաստը, որ Սովետական Միության ղեկավարությունն արագ ի վիճակի չեղավ դեմոկրատական լուծում տալու հայ ժողովրդի արդարացի պահանջին, դեռեւս չի նշանակում, որ առաջիկայում երկրի վերակառուցման եւ մեր հասարակարգի դեմոկրատացման խորացման պայմաններում չի ուղղի իր սխալը։

Ղարաբաղյան շարժումն ամբողջ ՍՍՀՄ-ում առաջացրեց դեմոկրատական պայքարի մի նոր ալիք, որ ինքնին միակ երաշխիքն է երկրում հայտարարված առաջադիմական պրոցեսների տեւականության ապահովման։

ՀՀԱՆԱ, 12/25.070.88։ Թռուցիկ, 25 հուլիսի, 1988 թ.։ Բնագիր։
Մեքենագիր։