ղություններով, այնուամենայնիվ, հասավ այն բանին, որ Ղարաբաղի հարցն առաջին անգամ քննության արժանացավ ՍՍՀՄ գերագույն իշխանության ատյանում։ Անկախ քննության արդյունքից, դրանով Շարժումն ապացուցեց իր գոյության իր ավունքն ու ներկայացրած պահանջի արդարացիությունը, քանի որ հակառակ դեպքում այն կխեղդվեր դեռեւս սկզբնավորման պահին՝ չբարձրանալով տարերային դժգոհության մակարդակից։ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հուլիսի 18-ի նիստում հայ ժողովրդի պահանջի արդարացիությունը հերքվեց ոչ թե ուղղակի փաստարկներով, քանի որ դրանք չկան, այլ Սովետական Միության ընդհանուր քաղաքականությանը վերաբերող կողմնակի շահադիտումներով, որոնցից գլխավորներն են.
- ա) Սովետական Միությունն իր վերակառուցման քաղաքականությունը բխեցնում է պատմականորեն ձեւավորված արդի իրականությունից եւ այդ պատճառով մտադիր չէ որեւէ փոփոխություն կատարել երկրի վարչա-տարածքային կառուցվածքում։
- բ) Ղարաբաղի հարցի լուծումը պատճառ կդառնա նմանատիպ հարցերի մի շղթայի առաջացման, որը երկիրը կկանգնեցնի անելանելի վիճակի առաջ։
Ինչպես տեսնում ենք, նման մոտեցման մեջ մոռացության է մատնվում ոչ միայն տարրական մարդկային արդարությունը, այլեւ ազգերի ինքնորոշման հանրահայտ սկզբունքն ու Սովետական Միության կողմից վավերացված միջազգային իրավունքի նորմերը։ Սա բարոյական իրավունք է տալիս հայ ժողովրդին շարունակել իր պայքարը եւ չհաշտվել այն մտքի հետ, որ ինչպես 1920թվականին Հայաստանի կեսը զոհաբերվեց հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի, այժմ էլ Ղարաբաղը զոհաբերվի հանուն Սովետական Միության թվացյալ ընդհանուր շահերի, մանավանդ համոզված լինելով, որ Ղարաբաղի հարցի դրական լուծումը ոչ միայն չի հակասում այդ շահերին, այլեւ՝ ընդհակառակը, կնպաստի դեմոկրատացման ուղին բռնած մեր երկրի հեղինակության բարձրացմանը միջազգային ասպարեզում։
Հուլիսի 18-ից սկսած՝ Ղարաբաղյան շարժումը մտավ զարգացման նոր փուլ, որն, ի տարբերություն նախորդ շրջանի, առաջիկա ամիսներին հավանաբար կկրի խրամատային պայքարի բնույթ։ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության որ ոշման մեջ հայ ժողովրդի ընդ