ընթացներ։ Մասնավորապես մի փոքր ավելի հեղհեղուկ է վիճակը Մարտակերտի շրջանում, ուր առաջխաղացումներն ու ետընթացները շատ հաճախ են տեղի ունենում։ Կայուն է Լաչինի միջանցքի վիճակը, թեեւ ժամանակ առ ժամանակ այստեղ ճնշման որոշակի մեծացում է զգացվում։ Մեր սահմանների վրա լուրջ փոփոխություններ չկան, բայց, ցավոք, պիտի նշեմ, որ նույնիսկ այս քիչ թե շատ կայուն թվացող իրավիճակում ունենում ենք զոհեր եւ ավերածություններ։
Ընդհանուր առմամբ, այնպիսի տպավորություն է, որ կարծեք թե ստեղծվել է ուժերի հավասարակշռություն։ Այն խնդիրները, որ կան մեր ազատամարտիկների առջեւ, մտահոգում են նաեւ ադրբեջանական բանակին։ Նրանց մոտ էլ են լրջորեն դրված դասալքության, զինակոչի ապահովման խնդիրները, փչացած տեխնիկայի վերանորոգման հարցը (թերեւս նրանց կորուստները շատ ավելի մեծ են)։ Ստեղծված այս հավասարակշռությունը գուցե լավ հիմք է զինադադարի պատրաստակամություն հայտնելու համար։
«Հայաստանի Հանրապետություն», 14 նոյեմբերի, 1992 թ.։
Հրատարակված՝ «Մեր ամենակարեւոր ձեռքբերումը Հայաստանի ներքին կայունությունն է» վերնագրով։