շինարարության օբյեկտների հիման վրա խառը սեփականության ձեռնարկությունների ստեղծումը։ Սակայն, գործնական աշխատանքների անբավարար կազմակերպման հետեւանքով, ակնկալվող արդյունք դեռեւս չի ստացվել։
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաեւ տնտեսական ռեֆորմի իրականացման մի շարք բացթողումների ու թերությունների վրա։
Ակնհայտ իրողություն է, որ շուկայական հարաբերությունները կարող են ծավալվել ու կարգավորիչ դեր ստանձնել միայն այն ժամանակ, երբ նոր հարաբերությունների դրսեւորման համար ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ։ Սակայն, ցավոք, առայժմ ավելի շատ խոսվել է շուկայի դերի, քան գործնականում համապատասխան նախադրյալների ստեղծման մասին։ Իր ականում այսօր տնտեսության բնագավառում վարչական թելադրանքը փոխարինվում է մոնոպոլ կամ նույնիսկ՝ մաֆիական թելադրանքով։
Մինչդեռ պետության դերն ու գլխավոր խնդիրը պետք է կայանա կառավարելի հունով վարել անցումը մեկ համակարգից մյուսին։ Խոսքն այն մասին է, որ պետք է ստեղծել ոչ թե կառավարվող շուկա, այլ անցումը շուկային պետք է պետության կողմից կառավարելի լինի, առավել եւս մեր իրավիճակում, երբ զուգահեռաբար պահանջվում է լուծել ճգնաժամային կառավարման բազմաբնույթ խնդիրներ։
Տարվա ընթացքում չհաջողվեց տնտեսական վերափոխումների տրամաբանությունը հասցնել արտադրության միջին ու ստորին օղակներին, ձեւավորել արտադրության միջոցների շատ թե քիչ գործուն ներհանրապետական շուկա, ստեղծված իրավիճակին ներդաշնակ վերափոխել բանկային համակարգը։ Բնական է՝ տնտեսության 40–45 տոկոսով աշխատելու պայմաններում առաջացան լրացուցիչ դժվարություններ, նոր երեւույթներն ամբողջական դրսեւորումներ չգտան, սակայն իրենց լուրջ զգացնել տվեցին նաեւ համակարգված մոտեցման բացակայությունն ու դանդաղկոտությունը։
Այնուամենայնիվ, անցած ամիսների ընթացքում, մեծագույն դժվարությունների հաղթահարման գնով, հաջողվեց իրականացնել որոշ տնտեսական տեղաշարժեր։ Որքան էլ դեպքերն ու իրադարձությունները կտրուկ փոփոխություններ էին կրում, որքան էլ արտաքին գործոնները մեզ դնում էին նորանոր ելքեր փնտրելու անհրաժեշտության առջեւ, որքան էլ