ԵԼՈՒՅԹ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ես պետք է իմ գոհունակությունը հայտնեմ այս հանդիպման առթիվ՝ մասնավորապես ինձ համար ուսանելի, եւ պետք է խոստովանեմ, որ այսօրինակ հանդիպումներ ավելի վաղ պետք է ունենայի ձեզ հետ։ Սակայն եթե մենք երկուստեք համոզվենք նման հավաքների օգտակարության մեջ, այն կանոնավոր դարձնելը մեզանից է կախված։ Ինձ այսօր ուրախացրեց հատկապես այն միտումը, որ, կարծեք թե՝ դատելով այս լսարանի մթնոլորտից, վերանում է փոխադարձ պահանջների քաղաքականությունը (նկատի ունեմ կառավարության կողմից ձեռնարկություններին, արտադրության ոլորտների աշխատողներին ուղղված պահանջ-կշտամբանքները եւ հակառակը), եւ, փաստորեն, ձեւավորվում է համագործակցության մթնոլորտ։ Ե՛ւ կառավարությունը, ե՛ւ արտադրության ոլորտի ղեկավարությունը գիտակցում են իրենց պարտականությունները։ Սա՛ է ամենակարեւորը, սա արդեն նոր մտածողության երեւույթ է, որ ունի իր հիմնավոր պատճառները։ Մի կողմից՝ կենտրոնացված պետական տնտեսություն, հին տնտեսական միջավայր, մյուս կողմից՝ արդեն իրականացվող վերափոխումներ, լուրջ բարեփոխումների միտումներ, ընդունվող նոր օրենքներ, նոր տնտեսական հարաբերություններ, որոնք եւ համապատասխանաբար նոր մոտեցումներ են թելադրում։
Օրենսդրորեն, իրավականորեն մեծացել է ձեռնարկությունների ինքնուրույնությունը, ընդլայնվել են նրանց իրավունքները։ Մի մասը կարողանում է օգտվել այդ իրավունքներից, մի մասն ինքնուրույնության յու