Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րացման գործընթացի մեջ է, իսկ մի մասն էլ դեռ ապաշնորհություն է դրսեւորում։ Սա նույնպես բնական է. անցումային շրջան է, ե՛ւ մենք, ե՛ւ դուք դեռեւս սովորելու շատ բան ունենք։ Պետությունը լիովին գիտակցում է իր պարտավորությունները, գիտակցում է, որ իրենից ավելի շատ բան է կախված, քան բուն արտադրողներից։ Ես նկատի ունեմ լուրջ քաղաքական խնդիրները։ Այդ առումով գերագույն խնդիրը կոմունիկացիաների հարցն է՝ արտաքին աշխարհի հետ կապը, նաեւ էներգակիրների մատակարարման ու ֆինանսավարկային համակարգի կարգավորման խնդիրները։ Դրանք հիմնականում պետության պարտականությունն են, իշխանությունները պետք է լուծեն այդ խնդիրները։ Մյուս հարցերը հիմնականում լուծելի են, եւ լուծելի են անգամ այս ուժերով, այս կարողություններով։ Իհարկե, դա չի բացառում, որ ձեռնարկությունները եւս ուղիներ պետք է որոնեն հումքի աղբյուրների հայթայթման, նոր շուկաների ձեռքբերման ուղղությամբ։

Ես չեմ ուզում կրկնել նախորդ հռետորներին՝ ամեն ինչ ասվեց։ Ուզում եմ շեշտել մի քանի կարեւոր հարցեր, որոնք. կարծում եմ, ձեր առաջնահերթ խնդիրները պետք է լինեն։ Նախ՝ 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մասին. չեմ կարծում, որ դա անիրական ծրագիր է. այն հիմնված է ձեր իսկ առաջարկությունների, ձեր իսկ հնարավորությունների ուսումնասիրման վրա։ Ես ամենեւին համամիտ չեմ այն կարծիքին, թե դա իբր շոկային թերապիայի ծրագիր է։ Ամենեւին։ Այնտեղ շոկային թերապիայի նշույլ անգամ չկա, եւ ավելին՝ շատ ավելի պահպանողական է, քան ես կցանկանայի։ Եթե փորձենք մեկ-երկու խոսքով բնութագրել ծրագրի էությունը, ապա դա առկա արտադրական կարողությունների պահպանումն է, իսկ եթե ավելի պարզեցնենք՝ պարզ վերարտադրության ապահովումը։ Նորից եմ կրկնում՝ սա բարեփոխման ծրագիր չէ, եւ ես այս ծրագրի նկատմամբ իմ պահանջներն ունեմ։

Իսկ այժմ կոնկրետ խնդիրների մասին. առկա հնարավորությունների սահմաններում (իսկ պետությունը պետք է աշխատի մեծացնել այդ հնարավորությունները), ձեր առաջին խնդիրն արտադրության անընդհատության ապահովումն է։ Մենք այլեւս չպետք է կրկնենք անցյալի սխալները, պետք է ամեն ինչ անենք, որ արտադրությունը երբեք կանգ չառնի։ Ինքներդ համոզվեցիք, որ նույնիսկ 12 միլիոն կվտ/ժամ ռեժիմի