Էջ:Ընտրանի.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արդարացի զայրույթ եւ ավելորդ գրգռություն է հարուցում հասարակության լայն խավերի շրջանում։

Եզրակացությունը, թվում է, ինքնըստինքյան հասկանալի է. Անկեղծ ձգտում հայ եւ ռուս, ինչպես նաեւ Սովետական Միության բոլոր ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղությամբ, սակայն դրա հետ մեկտեղ անհաշտ պայքար ազգային շահերի ոտնահարման, մեծապետական շովինիզմի եւ ռուսականացման քաղաքականության ցանկացած դրսեւորման դեմ։

ՀՀԱՆԱ, 12/19.08.88։ Թռուցիկ, 19 օգոստոսի, 1988 թ.։ Բնագիր։ Մեքենագիր։