Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ

(27 մարտի, 1993 թ.)

Ես ուզում եմ ձեզ ներկայացնել իմ մոտեցումները Սահմանադրության եւ նրա ընդունման կարգի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ մեր խնդիրն է հասարակության եւ պետության կյանքում չնախատեսել որեւէ դեպք, որը չունի սահմանադրական լուծում։ Սա պետության կայունության ապահովման եւ քաղաքական պայքարի կարգավորման միակ միջոցն է։ Այսօր, դժբախտաբար, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ նախկին Միության համարյա բոլոր հանրապետություններում քաղաքական պայքարը ծայրահեղ սրության է հասել միայն ու միայն այն պատճառով, որ Սահմանադրությունը չի ապահովում ճգնաժամային իրավիճակների հնարավոր ելքերը։ Սա տեղիք է տալիս մշտական պայքարի, որը հանգում է նրան, որ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները փորձում են իշխանության մյուս ճյուղերի հաշվին ընդլայնել իրենց լիազորությունները։ Պետության կայունությունը կարող է ապահովվել միայն այն դեպքում, եթե Սահմանադրությունն ու նրա հետագա փոփոխություններն ընդունվեն ժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այլապես, եթե Սահմանադրությունն ընդունվի խորհրդարանի միջոցով, ինչպես այսօրվա կարգն է, բացառված չէ, որ խորհրդարանը վաղը կփորձի վերանայել այն, մյուս օրը տեղի կունենան նոր խորհրդարանի ընտրություններ, նոր խորհրդարանը կփորձի ընդունել մի այլ Սահմանադրություն եւ այլն։ Եւ քանի որ Սահմանադրության ընդունումն իրավական հարց լինելուց առաջ այսօր, դժբախտաբար, դարձել է քաղաքական խնդիր, սա ամենեւին մեզ չպետք է մղի գտնելու կոնյունկտուրային լուծումներ, այսինքն՝ մենք իրավունք չունենք իրավիճակային մոտեցումներ դրսեւորե