լու։ Ամենահեշտ ձեւը կլիներ հարմարվել խորհրդարանի այսօրվա քաղաքական ուժերի հարաբերակցությանը եւ փորձել ինչ-որ փոխզիջումային տարբերակ գտնել։ Սակայն սա ողբերգություն կլիներ մեր պետության համար եւ կդառնար մշտական անկայունության աղբյուր։
Սահմանադրության մշակման հարցում մենք պետք է առաջնորդվենք երկու սկզբունքով. առաջին՝ բացառելով քաղաքական կոնյունկտուրայի նկատառումները, դրսեւորել խիստ իրավագիտական մոտեցում, երկրորդ՝ հաշվի առնել միջազգային փորձը։ Այս երկու սկզբունքներն են դրվելու մեր Սահմանադրության հիմքում։ Չափազանց վտանգավոր է տուրք տալ քաղաքական կոնյունկտուրային կամ իրավիճակային պահանջներին։ Այս առումով շատ բան կախված է Սահմանադրության ընդունման կարգից։ Եթե այդ իրավունքը վերապահվի այսօրվա խորհրդարանին, ես վստահ եմ, նշված սկզբունքները չեն հարգվի։
Ես առաջարկում եմ Սահմանադրության ընդունման հետեւյալ կարգը. Սահմանադրական հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո նախագիծը ներկայացվելու է խորհրդարան։ Լավագույն լուծումը կլիներ, իհարկե, եթե խորհրդարանը նույնպես հավանություն տար Սահմանադրությանը, որից հետո այն դրվեր հանրաքվեի։
Այս փուլում ես փաստորեն տալիս եմ առաջին շանսը քաղաքական ընդդիմությանը՝ ազատվելու ե՛ւ նախագահական համակարգից, ե՛ւ անձամբ ինձնից։ Այսինքն, եթե հանրաքվեով այս Սահմանադրությունը չի ընդունվում, ես հրաժարական եմ տալիս։ Երկրորդ. ես ընդդիմությանը տալիս եմ հաջորդ շանսը ազատվելու ինձնից, բայց պահպանելով նախագահական համակարգը։ Այսինքն՝ Սահմանադրության ընդունումից հետո անմիջապես անցկացվում են թե՛ Նախագահի եւ թե՛ Ազգային խորհրդի <ref>Այդ պահին Սահմանադրության նախագծում այդպես էր նախատեսվում կոչել օրենսդիր մարմինը։<ref> միաժամանակյա նոր ընտրություններ։ Ավելին, ես տալիս եմ նաեւ երրորդ շանսը։ Անհրաժեշտության դեպքում խորհրդարանը կարող է հանրաքվեի դնել ոչ միայն այս նախագիծը, այլեւ այլընտրանքային տարբերակ, այսինքն՝ պառլամենտական հանրապետության մի Սահմանադրություն։ Այլընտրանքային հանրաքվեի դեպքում էլ,