Էջ:Ընտրանի.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եթե չի ընդունվում Սահմանադրության այն տարբերակը, որը մշակվել է մեր հանձնաժողովի կողմից, ես հրաժարական եմ տալիս։

Այսինքն՝ լինելով Հանրապետության Նախագահ, լինելով օրինականության երաշխավոր, ես ուզում եմ, որ Սահմանադրությունն ամենեւին չկապվի անձերի կամ քաղաքական ուժերի հարաբերակցության հետ, այլ ընդհանրապես դուրս լինի քաղաքական կոնյունկտուրայից եւ իսկապես դառնա իրավական փաստաթուղթ։

Իսկ քաղաքական տեսակետից ինձ համար Սահմանադրության ընդունումը մեր պետության գերագույն խնդիրն է, որովհետեւ դրանով հայոց ազգային-ազատագրական շարժումը, որն սկսվեց 1988 թվականին, հասնում է իր տրամաբանական հանգրվանին։ Շարժումը պարտավոր է իր պայքարը հանգեցնել այդ հանգրվանին, այսինքն՝ ժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունել Սահմանադրություն։ Դրանից հետո արդեն բոլորովին երկրորդական կլինի, թե ով կգա իշխանության գլուխ, որովհետեւ արդեն բացառված կլինի իշխանության հասնելու որեւէ անօրինական հնարավորություն, եւ Հայաստանում, ինչպես բոլոր քաղաքակիրթ պետություններում, իշխանությունները կփոփոխվեն միայն ու միայն ընտրությունների միջոցով։ Դա կնպաստի նաեւ քաղա- քական մթնոլորտի առողջացմանը, քաղաքական պայքարը կդարձնի ռիթմիկ։ Հինգ տարին մեկ մթնոլորտը կշիկանա, տեղի կունենան նախընտրական սուր արշավներ, որ բնական է, բայց այդ ընթացքում ժողովուրդը, խորհրդարանը եւ գործադիր իշխանությունները կարող են հանգիստ զբաղվել իրենց բուն աշխատանքով։

Դա, ես կարծում եմ, այնպիսի կարեւոր խնդիր է, որի համար արժե պայքարել, որի համար արժե հրաժարվել անգամ Նախագահի պաշտոնից։

«Հայաստանի Հանրապետություն» , 31 մարտի, 1993 թ.։