եւ իշխանությունների այդ օրերի հոգեվիճակում նման որոշման ընդունումն արդարացված եւ անխուսափելի էր։
7. Մի ուրիշ լուրջ մեղադրանք. Արցախի եւ Հայաստանի վերամիավորման կարգախոսով գալով իշխանության գլուխ՝ ՀՀՇ-ն այնուհետեւ դավաճան դուրս եկավ եւ բազմիցս ծախեց Արցախը, որ հատկապես տարակուսանք է առաջացնում, քանի որ մեկ ապրանքը մի անգամ միայն կարելի է ծախել, մանավանդ, որ գնողն էլ մինչեւ այժմ չի հայտնաբերվել։
Որ Շարժումն իշխանության գալուց, ավելի ճիշտ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի անկախացումից հետո փոխեց իր կարգախոսը, նորից ավելի ճիշտ՝ իր քաղաքականությունը, միանգամայն իրավացի է։
Արցախի եւ Հայաստանի վերամիավորումը հնարավոր էր Խորհրդային Միության գոյության պայմաններում, երբ դա միջազգային իրավունքի տեսակետից դիտվում էր որպես ներքին սահմանների փոփոխություն։
Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի անկախացումից հետո անխուսափելիորեն անհրաժեշտ էր փոխել քաղաքականությունը՝ շեշտը դնելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ազգերի ինքնորոշման վրա. մի սկզբունք, որ հաջողությամբ որդեգրեց ինքը՝ Լեռնային Ղարաբաղը։
ՀՀՇ-ին եւ Հայաստանի իշխանություններին մեղադրողները, կարծում եմ, չեն կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք այնքան միատարր, երբեք այնքան պաշտպանված, երբեք այնքան միջազգայնորեն ճանաչված չի եղել, որքան այսօր։
Արցախահայությունը ցրեց Ղարաբաղի հարցը ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փայփայած հույսը։ Ղարաբաղն ապացուցեց ինքնապաշտպանության իր կարողությունը, որի շնորհիվ էլ պահպանում է իր գոյությունը։ Ինքնապաշտպանությունն այսօր Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքն է, սակայն ժամանակն է այն փոխարինելու միջազգային երաշխիքների նոր եւ ավելի հուսալի համակարգով։
Այս առումով, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կողմից ԵԱՀԽ-ի խաղաղարար ծրագրի ընդունումն առաջին լուրջ քայլը պետք է համարել խաղաղության հաստատման, արցախահայության