Էջ:Ընտրանի.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԽՈՍՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

(21 սեպտեմբերի, 1993 թ.)

Սիրելի հայրենակիցներ եւ հյուրեր,

Այսօր համայն հայությունը տոնում է Հայաստանի անկախության, Հայոց պետականության վերականգնման երկրորդ տարեդարձը։ Տոնում է խառն ապրումներով` հպարտության ու մտահոգության, ձեռքբերման ու կորստի, հույսի ու տագնապի զգացումներով։

Բոլոր այս հակասական ու իրարամերժ ապրումներն էլ լուրջ հիմքեր ունեն, բոլորն էլ արդարացված են։ Անխառն է միայն մեկ զգացում, մեկ վեհ գաղափար. Անկախությունը` որքան էլ դժվարին, որքան էլ տատասկապատ, այնուամենայնիվ նախընտրելի է օտարի թեկուզ ամենահեշտալից լծից. անկախությունն անսակարկելի է։ Միայն, ահա, այս խորախորհուրդ գիտակցությունն է, որ իրականությունը դարձնում է տանելի, իսկ անցյալն` անդառնալի։


Կարծում եմ, ավելորդ է հաշվետվության կարգով թվարկել անկախության երկու տարվա ձեռքբերումներն ու բացթողումները։ Նախ` քա նի որ դրանք հայտնի են բոլորին, երկրորդ` քանի որ պետության կայացման գործում երկու տարին սոսկ ակնթարթ է, ոչ ենթակաժամանակակիցների արդար դատին, եւ վերջապես` քանի որ ավելի էական են այսօրվա խնդիրներն ու ապագա ծրագրերը։

Իսկ խնդիրներից ծանրագույնն ու դժվարլուծելին մեզ համար եղել եւ առայժմ մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Մյուս