Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նը։ Սակայն մեթոդոլոգիական տեսակետից ես առանձնակի տարբերություն չեմ տեսնում գիտության ու քաղաքականության միջեւ։ Ե՛ւ այստեղ, ե՛ւ այնտեղ պահանջվում են վերլուծական, համակարգված մտածողություն, ենթատեքստի զգացողություն, ի մի բերելու եւ սինթեզելու ունակություն։ Այս իմաստով, իհարկե, կարելի է խոսել իմ մասնագիտական փորձի օգուտի մասին։

Ինչպես նախկինում գիտության բնագավառում, այնպես էլ այսօր քաղաքականության մեջ ես ձգտում եմ հապշտապ եզրակացություններ չանել, չընդունել իմպուլսիվ որոշումներ։ Որքանով է դա հաջողվում՝ ես չեմ դատողը։

«Հայաստանի Հանրապետություն», 1 հունվարի, 1994 թ.։
Թարգմանություն ռուսերենից։ «Օբշչայա Գազետա» ("Общая Газета"), 24–30 դեկտեմբերի, 1993 թ.։
Հարցազրույցը՝ Ելենա Մովչանի։
Հրատարակված՝ «Քաղաքականություն, գիտություն եւ մշակութային տարածք» վերնագրով։