Էջ:Ընտրանի.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

(25 ապրիլի, 1994թ.)

Հայ քաղաքական մտքի եւ հրապարակախոսության արդի հանգրվանը բնութագրվում է հիմնականում երկու գաղափարի՝ ազգային համաձայնության եւ ազգային գաղափարախ ոսության հարաճուն արծարծմամբ, որոնք սովորաբար ներկայացվում են որպես ամենաբուժիչ դեղատոմս հայ ժողովրդի բոլոր իղձերի իր ականացման համար։ Իրենց վեհությամբ ու խորությամբ հանդերձ՝ այդ գաղափարները կարեւոր են թվում, սակայն, միայն առաջին հայացքից։

Հարցերի խորքը թափանցելու պարագայում ակնհայտ է դառնում, որ իրականում ազգային համաձայնություն հասկացությունն ընդամենը կեղծ քաղաքական կատեգորիա է, որովհետեւ ազգի գոյությունն ինքնին ազգային համաձայնության իրողություն է։

Գիտակցաբար, թե բնազդով, տեսականացված, թե ոչ՝ ազգը, քանի դեռ գոյություն ունի, իր անդամների առնվազն 90 տոկոսով մշտապես գտնվում է համաձայնության վիճակում, այսինքն՝ ունի իր ընդհանուր հոգսերը, ազգային սրբությունները, սովորույթներն ու ավանդույթները, լեզուն, հավատը, մշակույթը, նաեւ՝ բաղձանքներն ու ապագայի պատկերացումները, որոնցով նա տարբերվում է այլ ազգերից։

Անհամաձայնություն կարող է լինել եւ կա միայն ազգի մի մասի, այն էլ չափազանց փոքր մասի՝ քաղաքական շրջանակների միջեւ, որոնք իրենց անհամաձայնությունը հակված են նենգափոխված կերպով ներկայացնե