Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համաձայնությունը միանգամայն հնարավոր է, ավելին՝ կենսականորեն անհրաժեշտ, սակայն միայն հասարակական համակեցության նորմերի եւ քաղաքական ուժերի գործելակերպի կանոնների շուրջ։

Այդպիսի համաձայնության կատարյալ մարմնավորումը Սահմանադրությունն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդի միասնական կամքով կնքված պայմանագիր, ազգային դաշինք՝ հասարակական համակեցության եւ գործելակերպի կանոնների վերաբերյալ, որին պարտավոր են ենթարկվել հասարակության բոլոր անդամները, բոլոր հաստատությունները։

Այստեղից ինքնըստինքյան պարզ է, թե որքան ավելի մարդ մասնակցի այդ պայմանագրի կնքման արարողությանը, այնքան անխախտ ու անսասան կդառնա Սահմանադրությունը։ Թեկուզ միայն այս առումով արդեն Սահմանադրության ընդունման լավագույն եղանակը հանրաքվեն է, մանավանդ՝ քաղաքական ուժերի բեւեռացման՝ Հայաստանում ստեղծված ներկա շփոթ վիճակում։ Ավելորդ չէ թերեւս նշել նաեւ, որ հանրաքվեի միջոցով ընդունված Սահմանադրությունը, հետագայում բացառելով իշխանության մարմինների լիազորությունների վերաբաշխման վտանգավոր միտումը, ամուր հիմք կդառնա պետության կայունության եւ քաղաքացիական համերաշխության համար։

Ես չեմ ընդունում, ավելին՝ կտրականապես մերժում եմ այն առարկությունը, թե իբր ժողովուրդն ի վիճակի չէ կողմնորոշվելու Սահմանադրության հարցում։ Մերժում եմ, քանի որ նախ՝ հայ ժողովուրդը ոչնչով պակաս չէ այն ժողովուրդներից, որոնք իրենց Սահմանադրությունն ընդունել են հանրաքվեի միջոցով (նոր ից ազգային ստորակայության չարաբաստիկ բարդույթը), եւ երկրորդ՝ եթե նա կողմնորոշվում է պատգամավորական թեկնածուների հազարավոր խայտաբղետ ծրագրերի հարցում, ապա շատ ավելի հեշտությամբ կարող է վերաբերմունք արտահայտել Սահմանադրության մեկ-երկու նախագծի նկատմամբ։

Նկատի ունենալով վերջին շրջանում սահմանադրական գործընթացի նկատմամբ խորհրդարանի, քաղաքական կազմակերպությունների, մամուլի միջոցների դրսեւորած լրջագույն ուշադրությունը, ոչ մի կասկած չունեմ, որ հայ ժողովուրդն ամենամոտ ապագայում կընդունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ էապես լիցքաթափելով հասարակական լարվածության մթնոլորտը եւ իր տրամաբա