նրան անվստահություն հայտնելու միջոցով, ընդդիմությունը հակաճառում է՝ ներկա խորհրդարանը չի արտահայտում հասարակության մեջ առկա քաղաքական ուժերի ճիշտ հարաբերակցությունը, ուստի անվստահության մեխանիզմն անհնար է կիրառել։
Իսկ երբ խոսք է գնում նոր ընտրությունների միջոցով այդ հարցը լուծելու մասին, ընդդիմությունը նորից առարկում է, ասելով, թե ի սկզբանե պարզ է, որ իշխանությունները կկեղծեն ընտրությունների արդյունքները։
Եթե մի պահ անգամ ընդունելու լինենք իշխանություններին հասցեագրված այս անողոք մեղադրանքների ճշմարտացիությունը, ապա դեռ մեծ հարց է, թե որքանով է արդարացված ու փրկարար իշխանության ձեռքբերման ընդդիմության առաջարկած ուղին։ Մի՞թե ակնհայտ չէ, որ իշխանության անօրինական փոփոխման վտանգավոր նախադեպը ոչ այնքան կհարվածեր ներկա իշխանություններին, որքան կործանարար կդառնար Հայոց պետականության ապագա կայունության համար։
Մենք՝ Հայոց անկախ պետականության առաջին իշխանավորներս, մեր առօրյա պարտականությունների կատարումից, կառավարման ու վերահսկողության լիազորությունների իրականացումից, Սահմանադրության եւ օրենքների ընդունումից բացի, պարտավոր ենք դնել նաեւ պետական ավանդույթների ամուր հիմքերը, որոնցից ամենահիմնականը ընտրությունների հոգեբանության արմատավորումն է։ Առայժմ Հայաստանում անցկացվել են երեք ազատ ընտրություններ. ներկա Գերագույն խորհրդ ի ու Հանրապետության Նախագահի ընտրությունները եւ Անկախության հանրաքվեն։ Այսօր բոլոր հիմքերը կան հաստատելու, որ Սահմանադրության հանրաքվեն եւ Ազգային ժողովի ու Հանրապետության Նախագահի նոր ընտրությունները կնշանավորեն պետական այդ հիմնարար ավանդույթի վերջնական արմատավորումը։
Ուստի, այսպես կոչված ազգային համաձայնության կայացման եւ ներկա իշխանություններից ազատվելու միակ օրինական, միաժամանակ ամենակարճ ճանապարհը Սահմանադրության ընդունումն ու նոր ընտրություններն են։
Հայաստանում իշխանությունը չպետք է եւ չի կարող փոխվել այլ կերպ, քան ընտրությունների միջոցով։ Հայաստանը Վրաստանի, Ադրբե