Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վաղը Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն գահին բազմելու է Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսը, որի ընտրության պատիվն ու պատասխանատվությունը վիճակված է ձեզ։

Չեմ կասկածում, որ դուք վեր կկանգնեք մանր ու երկրորդական խմբակային շահադիտություններից, քարացած հարաբերությունների ավանդական դիրքորոշումներից՝ առաջնորդվելով բացառաբար ձեր խղճի թելադրանքով եւ Հայ Առաքելական Եկեղեցու առջեւ կանգնած գերխնդրի՝ նրա միասնության վերականգ նման անհրաժեշտության գիտակցությամբ։

Պատմությունը բացառիկ պատեհություն է ընձեռել ձեռնարկելու Եկեղեցու միասնության վերականգնման համազգային գործը, եւ ես կարծում եմ, որ Ազգային եկեղեցական ժողովը չի կորցնի այս պատեհությունը։

Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը եւ հաջողություն մաղթում ձեր աշխատանքին։

«Հայաստանի Հանրապետություն», 4 ապրիլի, 1995 թ.։
Հրատարակված՝ «Չկորցնենք Եկեղեցու միասնության վերականգնման պատեհությունը» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/03.04.95։ Բնագիր։ Ինքնագիր։