թե անհնար էր, այլեւ գոնե տարրական միջոցներ ձեռնարկել նրա հետեւանքները նվազագույնի հասցնելու համար։
5. Եթե ոչ Ցեղասպանությունից, ապա գոնե նրա կործանարար հետեւանքներից խուսափելու վերջին հնարավորությունը հայ ժողովուրդը կորցրեց 1914 թվականին, երբ Էրզրումում գումարված Հայ հեղափոխական դաշնակցության 8-րդ ընդհանուր ժողովի որոշմամբ պարտավորություն ստանձնեց մասնակցել Օսմանյան կայսրությունում հայտարարված ընդհանուր զորահավաքին։
Մերժելով զորահավաքը, թեեւ, միեւնույն է, հայ ժողովրդին չէր հաջողվելու կանխել ծրագրված հաշվեհարդարը, ավելին՝ դրանով լրացուցիչ ծանրակշիռ պատրվակ էր ստեղծվելու իշխանությունների բռնություններն արդարացնելու համար, այդուհանդերձ, պահպանելով զինական ուժը, շատ վայրերում, մասնավորապես Տարոնում, հնարավոր էր կազմակերպել ավելի լուրջ ինքնապաշտպանություն եւ խուսափել իսպառ բնաջնջումից։
6. 1920 թվականին, շարունակելով պահպանել հավատարմությունը Անտանտի երկրներին, Հայաստանի Հանրապետության վարիչները չկարողացան ճիշտ գնահատել Խորհրդային Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի հզորացմամբ ստեղծված նոր իրադրությունը, որի պատճառով կորցրին թե՛ Հայաստանի անկախությունը, թե՛ նրա տարածքների մի մասը։ Մինչդեռ հայ-թուրքական եւ հայ-ռուսական ուղղակի պայմանավորվածությունների միջոցով, ակնհայտորեն, Հայաստանի համար հնարավոր էր ապահովել ավելի բարեհաջող ապագա։
7. Այսօր Հայաստանը եւ Թուրքիան, որպես հարեւան պետություններ, պարտավոր են հաստատել փոխշահավետ առեւտրա-տնտեսական կապեր եւ բարիդրացիական հարաբերությունների միջոցով աստիճանաբար հաղթահարել պատմական հակասություններն ու վերականգնել հայ եւ թուրք ժողովուրդների փոխադարձ վստահությունը, որի համար կողմերից պահանջվում է դրսեւորել համապատասխան քաղաքական կամք եւ բարոյական կեցվածք։
Ամփոփելով խոսքս, ես հաջողություն եմ մաղթում Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի աշխատանքին, համոզված լինելով, որ այն կդառնա կարեւոր հանգրվան՝