Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏՈՒՄ

(27 հուլիսի, 1995թ.)

Վեհափառ Տեր,

Մեծարգո պարոն նախագահ,

Մեծարգո պատգամավորներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է՝ այս բարձր ամբիոնից ողջունել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավորներին, ովքեր օրերս կայացած ընտրություններում արժանացել են ժողովրդի վստահության քվեին։

Ուզում եմ նաեւ, հանձինս ձեզ, շնորհավորել մեր ողջ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման պատմական իրողության առթիվ, վստահություն հայտնելով, որ տասնամյակների հեռանկարով այն կդառնա Հայոց պետականության կայունության ապահովման վճռական գործոն, ինչպես նաեւ ժողովրդավարական հաստատությունների ձեւավորման, քաղաքացիական հասարակության ստեղծման եւ շուկայական տնտեսության զարգացման իրավական երաշխիք։

Սահմանադրության հռչակումով փաստորեն իր տրամաբանական հանգուցալուծմանը հանգեց 1988թվականի հուժկու ազգային-ազատագրական շարժմամբ սկսված անկախ պետականության կայացման գործընթացի առաջին, բախտորոշ հանգրվանը, որի դաժան քննությանը պատվով դիմացավ հայ ժողովուրդը՝ խուսափելով ետկոմունիստա