Միջազգային քաղաքական կազմակերպություններում (ՄԱԿ, ԵԱՀԿ) հանդես գալ խաղաղության ամրապնդման, միջուկային զենքի չտարածման, սպառազինությունների կրճատման, հակամարտությունների խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների պաշտպանության դիրքորոշմամբ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շարունակել Հայաստանի կառուցողական մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բազմակողմ եւ ուղղակի բանակցություններին։ Հետեւողականորեն հանդես գալ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից։ Պահպանել եւ ամրապնդել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հաստատված զինադադարը։ Նպաստել Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման եւ սոցիալական խնդիրների լուծման գործին։
Հայաստանի եւ Սփյուռքի մասնագետների մասնակցությամբ ավարտել Հայաստան – Սփյուռք հարաբերությունների հայեցակարգի մշակումը՝ շեշտը դնելով մասնավորապես ընդհանուր ազգային նպատակների հստակեցման եւ կառուցվածքային մեխանիզմների ձեւավորման վրա։
Հայաստանը եւ Սփյուռքը դիտելով որպես մեկ ազգի պատմականորեն ձեւավորված երկու լիարժեք ինքնություններ՝ նրանց հարաբերությունները զերծ պահել քաղաքական հակասություններից՝ փոխադարձ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա։
Սփյուռքի մտավոր, նյութական եւ քաղաքական կարողություններն առավելագույն չափով ի սպաս դնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ամրապնդման եւ տնտեսական զարգացման գործին։ Փոխադարձաբար Հայաստանի կողմից նպաստել Սփյուռքի ազգային կյանքի բարգավաճմանը եւ համահայկական նպատակների շուրջ սփյուռքահայ բոլոր գաղթօջախների ջանքերի համախմբմանը։
Շարունակել եւ ընդլայնել Հայաստանի պետական կառույցներում սփյուռքահայ պաշտոնյաների ներգրավման ավանդույթը եւ խրախու