Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատվերի եւ վճարովի ուսուցման համակարգը, մրցութային եւ ատեստավորման մեխանիզմների կիրառմամբ բարձրացնել պրոֆեսորա-դասախոսական կազմի մասնագիտական մակարդակը։

Գիտության բնագավառում, հաշվի առնելով մի կողմից անցյալի ժառանգությունը, մյուս կողմից՝ Հայաստանի առանձնահատկություններն ու ներկա պահանջները, վերջնականապես հստակեցնել հեռանկարային ճյուղերի զարգացման առաջնահերթությունները։ Հայագիտության եւ հիմնարար գիտությունների ֆինանսավորման համամասնությունները աստիճանաբար մոտեցնել զարգացած երկրների համամասնությունների մակարդակին՝ պետական հատկացումներից բացի օգտվելով նաեւ միջազգային գիտական կոոպերացիայի եւ մասնավոր սեկտորի պատվերների հնարավորություններից։

Մշակույթի բնագավառում շարունակել եւ ընդլայնել պետական հովանավորչությունը ազգային արժեք ներկայացնող հաստատությունների՝ օպերայի, ֆիլհարմոնիայի, կինոյի, թատրոնի, Մատենադարանի, Ազգային գրադարանի, Պետական պատկերասրահի, Պատմության թանգարանի նկատմամբ։

«Քրիստոնեություն – 1700» պետական ծրագրի միջոցառումների շրջանակում լայն աշխատանք ծավալել պատմական հուշարձանների վերականգնման, արժեքավոր հրատ արակությունների պատրաստման, բարձրարվեստ ֆիլմերի ստեղծման ուղղությամբ։

Արտաքին քաղաքականություն

Պահպանել եւ խորացնել Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։ Ձգտել բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության աշխարհի բոլոր երկրների հետ՝ անկախ գաղափարախոսական նկատառումներից։

Ամրապնդել եւ խորացնել բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի հետ։ Շարունակել կառուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Խորացնել Հայաստանի ինտեգրացման գործընթացը միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում՝ ԱՊՀ, Սեւծովյան տնտեսական համագործակցություն, Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, եւրոպական կառույցներ եւ այլն։