Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կում, այսինքն՝ ամեն ինչ ի՞մ ձեռքում է։ Ընդդիմությունը համարում է, որ ես ինչպես ցանկանամ, այնպես էլ մարդիկ ձա՞յն կտան այս կամ այն թեկնածուին։

― Ըստ երեւույթին, այո։

― Դե իրենք ամեն ինչ կարող են ասել, ես պատասխանատու չեմ իրենց խոսքերի համար։

― Մարզեր կատարած այցերից ի՞նչ տպավորություն ունեք։

― Այն, ինչ ես, ըստ էության գիտեի ե՛ւ մեր գործադիր իշխանությունների, ե՛ւ մեր ապարատի ինֆորմացիայից, դրա հաստատումն ստացա։ Այսինքն՝ այն բոլոր պրոբլեմները, որոնք կան եւ մեր մտահոգության առարկան են, այնտեղ ուղղակի ավելի աչքառու ես ամեն ինչը տեսնում։

― Իսկ երեւանցիների հետ հանդիպելո՞ւ եք։

― Այո, սեպտեմբերի 17-ին, Լենինի հրապարակում։

― Վեց ընդդիմադիր թեկնածուներից ո՞ւմ եք համարում ձեր ամենահավանական հակառակորդը։

― Ճիշտն ասած, չեմ կարող ասել։ Եթե նայենք հասարակական հարցումներին, մոտավորապես բոլորի շանսերը քիչ թե շատ հավասար են։ Եթե, իհարկե, հավատում եք այդ հարցումներին։ Ես ուրիշ ստուգելու հնարավորություն չունեմ։

― Դուք բոլորին ծանոթ եք, գուցե այդպես կողմնորոշվեք։

― Ոչ, ես բոլորին ծանոթ չեմ։ Ես ծանոթ եմ միայն Աշոտ Մանուչարյանին եւ Վազգեն Մանուկյանին, մյուսներին ծանոթ չեմ։ Պարույր Հայրիկյանի հետ այնքան, որքան ձեզ հետ խոսեցի այսօր, կյանքում դեռ չեմ խոսել։ Սերգեյ Բադալյանին միայն էկրանից եմ տեսել, դեռ այսպես կենդանի չեմ տեսել։

― Շատ է խոսվում այն մասին, որ նախագահական ընտրություններն օրինակելի պետք է դառնան միջազգային չափանիշների պահպանման տեսակետից։

― Գիտեք, ես չեմ համարում, որ մենք աշակերտ ենք, իսկ միջազգային չափանիշներն էլ՝ մեր ուսուցիչները։ Ես նրանց մեր ուսուցիչը չեմ համարում, որ մեզ գնահատական դնեն։ Մենք ձգտում ենք, որ ամեն ինչ