Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրինական լինի, ժողովրդավարական, արդար եւ ազատ։ Դրանից հետո, թե ինչ գնահատական կտան, իրենց գործն է։

― Ի՞նչ կարծիք ունեք մամուլի պահվածքի մասին։

― Կարծում եմ, նորմալ է, եթե հատկապես համեմատելու լինենք նախորդ ընտրությունների հետ։

― Մյուս թեկնածուների հետ հրապարակային բանավեճը հնարավո՞ր եք համարում։

― Եթե միայն ես պետք է բանավիճեմ՝ ո՛չ։ Թող բոլորը բոլորի հետ բանավիճեն։ Եթե բանավիճելու բան չունեն, ուրեմն մեկը պետք է առաջադրվեր։

― Իսկ եթե միասնական թեկնածո՞ւ առաջադրվի։

― Եթե մեկը լիներ, ես մեծ սիրով կբանավիճեի։ Ավելին ասեմ. եթե երկրորդ փուլ տեղի ունենա, մեծ հաճույքով կբանավիճեմ երկրորդ փուլ անցած ցանկացած թեկնածուի հետ։

― Գո՞հ եք ընդհանուր վիճակից։

― Ոչ, եթե գոհ լինեի, ինչո՞ւ էի նորից առաջադրվում, կշարունակեի գիտությամբ զբաղվել։

― Իսկ ի՞նչ պետք է լինի, որ գոհ լինեք։

― Մեր ժողովուրդը պետք է մարդավարի ապրի։ Ուրիշ բան չեմ ասում։ Պետք է մարդավարի ապրի, իր աշխատավարձով կարողանա ընտանիք պահել, երեխաները մաքուր հագնվեն, չթերսնվեն։ Դառնալ նորմալ երկիր, նորմալ պետություն՝ եւ մնացած հարցերը շատ ավելի հեշտ կլուծվեն։

― Ըստ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի, Դուք ցանկանում եք բարեկեցություն ապահովել ապագա սերունդների համար, իսկ ընդդիմությունը ցանկանում է բարեկեցիկ դարձնել հենց այս սերնդի կյանքը։

― Այդ մասին գրված է իմ ծրագրում։

― Հինգ տարին բավարա՞ր եք համարում բարեկեցիկ կյանք ապահովելու համար։

― Ոչ, իհարկե բավարար չեմ համարում։ Հինգ տարում պետք է այս ողբալի վիճակը մի քիչ թեթեւացնենք, մի քիչ մարդկանց ավելի անհոգ